Թուրքիայում ավելի քան 300 մարդ է ձերբակալվել ԻԼԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով
Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 304 մարդու, որոնք կասկածվում են ԻԼԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, գրում է Reuters-ը։
Նա սոցցանցի իր էջում հայտնել է, որ կասկածյալների մեծ մասը ձերբակալվել է Թուրքիայի երեք խոշոր քաղաքներում՝ Անկարայում, Ստամբուլում ու Իզմիրում։ Նախարարը նշել է, որ «Հերոսներ-34» անունը կրող գործողությունն իրականացվել է միաժամանակ ողջ երկրի տարածքում։
«Հանուն մեր ժողովրդի խաղաղության և միասնության մենք ոչ մի ահաբեկչի թույլ չենք տա բացել իրենց աչքերը։ Մենք կշարունակենք պայքարը մեր անվտանգության ուժերի ինտենսիվ ջանքերով»,-ասել է Երլիքայան։
Նա տեսանյութեր է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են ոստիկանները մտնում բնակարաններ և կասկածյալներին քարշ տալով մտցնում մեքենաների մեջ։ Հավելենք, որ Թուրքիան պարբերաբար գործողություններ է իրականացնում երկրի ներսում և Հյուսիսային Իրաքում՝ հիմնականում ուղղված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ։