Չարժե մեծ տարիքում ամբողջությամբ հրաժարվել միս ուտելուց, զգուշացրել է բժշկական գիտությունների թեկնածու, սննդաբան Նատալյա Դենիսովան։ Այս մասին նա հայտարարել է aif.ru-ի հետ զրույցում։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Ստամբուլ քաղաքում հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հետ:
Ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի, ՌԴ ժողովրդական արտիստ Լիա Ախեջակովան, որի մասնակցությամբ «Ծառայողական սիրավեպ», «Մոսկվան արցունքներին չի հավատում» և շատ այլ ֆիլմեր սիրվել են Հայաստանում, ներկայացմամբ հանդես կգա Երևանում:
Հունվարի 27-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում , Կոտայքում և Վայոց ձորում ինտենսիվ։
Գերմանական «Die Welt» թերթն անդրադարձել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) կողմից Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության հաստատմանը։ Մասնավորապես նշվում է, որ աշխարհում, որտեղ ԱՄՆ-ն կորցնում է իր ազդեցությունը, ի հայտ են գալիս նոր ուժային բևեռներ և այդտեղ Թուրքիան գնալով կարևոր նշանակություն է ստանում։
Նոր Զելանդիայի օդանավակայանում պինգվինը դուրս է եկել թռիչքուղի և հետաձգել ինքնաթիռի թռիչքը, գրում է UPI-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Վելինգթոնում։
Տապակի մեջ փայլաթիթեղ դրեք, վրան բուսական յուղ քսեք: Շարեք թակած խոզի միսը, աղ արեք, ձեր ճաշակով համեմեք: Մսերի վրա քսեք ընկուզեղենի ու թթվասերի խառնուրդը: Ապա մեկ շերտ քերած պանիր լցրեք վրան:
Առաջավորաց պահքին նախորդող կիրակի օրը նշվում է Առաջավորաց պահքի բարեկենդանը, որը պահքի սկիզբն է: Բարեկենդանը պահքի շրջանին նախորդող ուրախության օր է: Այն դրախտի փափկության օրինակն է:
Վրաստանում 2023 թվականի չորրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, բնակելի անշարժ գույքի գների ինդեքսը (RPPI) բարձրացել է 2,9 տոկոսով, իսկ տարեկան աճը կազմել է 12,8 տոկոս։ Այս տվյալները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։
Ցուրտ եղանակին քայլելը շատ ավելի առողջարար է, քան տաք եղանակին, քանի որ ինտերֆերոնները արտադրվում են ցրտին, նշել է վերականգնողական մասնագետ Ալեքսանդր Շիշոնինը։ Այս մասին aif.ru-ին պատմել է բժիշկը։
Ստեղծված նպաստավոր պայմաններում մի պահ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցված աշխատատեղերի ակտիվ աճը դադարել է։ Ավելին, աշխատատեղերը, իշխանությունների հայտարարած ռազմավարական այս ճյուղում, սկսել են փակվել։
Առաջնորդվելով մարդասիրական նպատակներով՝ Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել իր տրամադրության տակ եղած ականապատ դաշտերի բոլոր քարտեզները, որոնք ստացվել են Լեռնային Ղարաբաղի պաշտոնատար անձանցից:
2023 թվականին, նախորդ տարվա համեմատ, Վրաստանից Հայաստան արտահանումն աճել է, իսկ Հայաստանից ներմուծումը՝ նվազել։ Ըստ Geostat-ի տվյալների՝ նախորդ տարի Վրաստանը Հայաստան արտահանումից ստացել է 787,129 մլն դոլար՝ նախորդ տարվա 584,232 մլն դոլարի դիմաց։ Դրանից ավելի քան 80%-ը, այն է՝ 630,790 մլն ԱՄՆ դոլարը, անցյալ տարի վերարտահանվել է։
Անգլիայի թագավոր Չարլզ III-ը հոսպիտալացվել է շագանակագեղձի հիվանդության հետ կապված բուժման շրջանակներում նախատեսված ընթացակարգի համար:
Կատարվում է քննություն:
Իսկ Նիկոլի օրոք Հայաստանը գահավիժում է՝ ուրանալով և Արցախը, և Հայոց Պահանջատիրությունը, և ազգային արժեքներ։
Վրաստանը 2023 թվականին ներմուծել է 2,254 մլն տոննա բնական գազ (մոտ 2,9 մլրդ խորանարդ մետր), ինչը 0,2%–ով պակաս է նախորդ տարվա համեմատ․ հայտնել է Վրաստանի վիճակագրության ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 26-ին, ժամը 10։47-ին տեղեկություն է ստացել, որ ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը մեկնել է շրջայցի՝ Շինուհայրի խաչմերուկ:
Թբիլիսիում հունվարի 26-ին Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Վրաստանի ԱԳ նախարար ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև դիվանագիտական և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վճարովի գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
Հունվարի 26-ին՝ ժամը 19։35-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի արտաքին գործերին նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին` Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Իսրայելը կշարունակի պատերազմը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով ցեղասպանության վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջանկյալ որոշումը:
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել են երկկողմ փաստաթղթեր:
Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը։ Փաշինյանը այս մասին հայտնել է Հայաստան-Վրաստան միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո։
Երևանում, ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված, այսօր՝ հունվարի 26-ին՝ ժամը 23:00-ից մինչև հունվարի 27-ի 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Պուշկինի փողոց միջանկյալ հատվածի երթևեկությունը: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
ՀՀ կառավարության որոշմամբ Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած ԼՂ հայերը հունվարի 28-ից սկսած ճամփորդության մեկնելիս անձնագրից բացի պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայական: Այն ստանալու ընթացակարգն ասուլիսում ներկայացրել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Հունվարի 25-ին Թուրքիայում Չինաստանի դեսպան Լիու Շաոբինն Իգդիրի առևտրի և արդյունաբերության պալատում հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ։