Բաժիններ՝

Փրկարարները Շինուհայրի խաչմերուկում արգելափակումից դուրս են բերել 12 տրանսպորտային միջոց

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 26-ին, ժամը 10։47-ին տեղեկություն է ստացել, որ ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը մեկնել է շրջայցի՝ Շինուհայրի խաչմերուկ:

ժամը 10։52-ից 18։30-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 տրանսպորտային միջոց և 47 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Շրջայցի ընթացքում փրկարարները հատուկ տեխնիկայի (մասնավոր) օգնությամբ օգնել են քարշակել ևս 20 բեռնատար, որոնք շարունակել են ընթացքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս