Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման և մասնավորապես երկաթգծի բացման հնարավորությունները տեսանելի են: Ինչպես Վանաձորից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա խոսքերը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբերյալ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը և հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզ՝ ծանոթանալու Բերքաբեր և Բաղանիս համայնքներում իրականացվող կենսական նշանակություն ունեցող ջրամատակարարման ծրագրերի շինաշխատանքների ընթացքին:
Ամենակոշտ միջոցները պետք է ձեռնարկվեն անօրինական միգրանտների, հանցավոր խմբավորումների եւ եկվորների թվից օրենքի առանձին խախտողների նկատմամբ: Այս մասին հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ՆԳՆ կոլեգիայի նիստում, փոխանցում է ТАСС-ը։
Եվրամիությունը ՆԱՏՕ-ից անմիջապես հետո հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ապաէսկալացիայի նշաններ չի տեսնում, հուսով է, որ «խաղաղությունը կհաղթանակի»: Փետրվարի 17-ին այս դիքորոշումն էհայտնել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Վերամիավորված Հայաստանի շրջափակումը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից եղել ու մնում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում, ու նրանց կողմից դա որպես նախապայման ներկայացնելը եղել է ու կա հանցագործություն մարդկության հանդեպ։
Մարդկային աճյունների նույնականացման գործընթացի հետագա պարզեցման համար 793 կենսաբանական նմուշ է վերցվել 1990թ. հակամարտության արդյունքում անհայտ կորած 316 անձանց ընտանիքների անդամներից, ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) զեկույցում՝ 2021 թվականին Բաքվի եւ բարդինյան գրասենյակների գործունեության հիմնական ուղղությունների մասին, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին անհեթեթ է համարել Արեւմուտքի այն պնդումները, թե Թեհրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել եւ կոչ է արել փոփոխություններ մտցնել իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի մեջ: Այդ մասին փետրվարի 17-ին հաղորդում են իրանական ԶԼՄ-ները:
ՀՀ կառավարության հերթական նիստում Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Հարկ է հիշատակել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության հատկանիշներով հարուցված և քննված այլ գործերով ևս բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, երբ մարտական գործողություններին մասնակցած անձինք պատերազմի ժամանակ հավաքագրվել և օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին են փոխանցել ռազմավարական նշանակություն ունեցող տվյալներ ու փաստաթղթեր՝ այդ կերպ թուլացնելով սեփական երկրի անվտանգությունը և աջակցելով հակառակորդին՝ լուծելու նրանց առջև դրված բազմապիսի մարտական խնդիրներ և մարտի դաշտում ունենալ զգալի առավելություններ։
Երևանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը օրերս պապիկ է դարձել։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված 2020թ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմում մարտական գործողություններին մասնակցած և թիկունքային տարբեր աշխատանքներում ընդգրկված քաղաքացիների կարգավիճակի հստակեցման հարցերին:
Փետրվարի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առնվազն ինը մարդ է զոհվել եւ եւս ինը վիրավորվել Թեհրանի նահանգի Վահիդիյե բնակավարում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Փետրվարի 17-ին այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով փրկարար ծառայությունները:
Արցախ կատարած այցի շրջանակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի, Պետական նախարար Արտակ Բեգլարյանի ու Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փետրվարի 16-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի երկրների ռազմական ուժեղացման հարցը՝ ի դեպս Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ենթադրական «ագրեսիայի»: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տունը։
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի իր գործընկերներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ: Թուրքիայի ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ հեռախոսազրույցների թեման եղել է ռուս-ուկրաինական լարվածության համատեքստում տեղի ունեցող զարգացումները:
Հռոմում ավելի քան 60 մարդ են ձերբակալել`Ndrangheta մաֆիայի դեմ կարաբիներների տարածաշրջանային ստորաբաժանման ընդգրկուն գործողության շրջանակներում: Ինչպես փետրվարի 17-ին հաղորդել է ANSA գործակալությունը, նրանց բոլորին կասկածում են մաֆիայի գործունեությանը մասնակից լինելու մեջ։
Հետապնդումներով և սև ցուցակներով Ադրբեջանը հերթական անգամ նպատակ է դրել ահաբեկել Արցախում ապրող մարդկանց, որոնք տարբեր ատյաններում փորձում են առաջ տանել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը։
Միջազգային գործընկերներն ինձ ասում են՝ «Роберт, дорогой, это геополитика». Ռոբերտ Քոչարյան
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Կրկնում եմ՝ թող Վահագն Խաչատրյանը ինքնաբացարկ հայտնի, բանակցենք եկեղեցու սպասավորի շուրջ. Քոչարյան
Մինչև այս քրեական գործը չէի լսել, չգիտեի, որ բնության մեջ կա Սիլվա Համբարձումյան. Ռոբերտ Քոչարյան
Փետրվարի 16-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 37-րդ կմ-ին «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. 41-ամյա վարորդ Էդգար Թորոսյանը մահացել է:
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայտնի «ներողության» վերաբերյալ նախագահ Քոչարյանի մեկնաբանությունն ինձ համար լրիվ բավարար էր թեման վերջնական փակելու համար: Շատ ուրախ եմ, որ երկրորդ նախագահը չարդարացրեց «ներողությունը» և հստակ ֆիքսեց այդ «ներողության» վրա զայրացած ու զարմացած մարդկանց արդարացիությունը:
Մեր հանդիպման ժամանակ Մխիթար Զաքարյանն ասել է՝ պատրաստ է հրաժարվել մանդատից. Ռոբերտ Քոչարյան
Փետրվարի 21-22-ին Երեւանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից։
Մեզնից հիասթափվողը իշխանության ֆանատը չի դառնալու. առանց փողոցի սրանք չեն գնալու. Ռոբերտ Քոչարյան
Տպավորություն է, որ իշխանությունը ոչ ՀՀ սահմաններն է պատկերացնում, ոչ քարտեզ գիտի. Ռոբերտ Քոչարյան
Ղազախստանի խորհրդարանի սենատի (վերին պալատի) պատգամավորները փետրվարի 17-ին կայացած լիագումար նիստում հավանություն են տվել հանրապետության եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության պայմանագրի վավերացման մասին օրինագծին:
Մարտակերտի բնակիչները փակել են Ադրբեջանի ռազմական շարասյան ճանապարհը: