
Սաստիկ բքի և ձնահյուսի պատճառով ՀՀ-ում կան փակ ճանապարհներ

Հունվարի 26-ին՝ ժամը 19։35-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Սաստիկ բքի և ձնահյուսի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ստեփանավանի լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: