Քաշաթաղի կյանքի ճանապարհն էլ են Սյունիքով անցնելիք կոմունիկացիաների տեղ, անասելի թանկ գնով ծախում մեր վրա։ Դու հա ֆեյսբուքում ստատուս գրի, ու՞մ է պետք։ Դերասանությունդ էլ չի օգնում։ Քեզանից բանակցող դուրս չի գա, ինչքան ուզում ես փորձի։
Թուրքական լրատվամիջոցներն ակնհայտ վրդովմունքով են լուսաբանում Ֆրանսիայում ընթացող նախընտրական պայքարի շրջանակում նախագահի թեկնածուների հայանպաստ և հակաթուրքական հայտարարությունները։
Փրկարարներն առնվազն 10 մարդու՝ ենթադրաբար անօրինական միգրանտների մարմիններ են հայտնաբերել Մալայզիայի հարավում նավի խորտակումից հետո: Դեկտեմբերի 15-ին այդ մասին լրագրողներին հայտնել է Ջոհորի նահանգի Հրշեջ եւ փրկարարական ծառայության վարչության ներկայացուցիչը:
Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ դեկտեմբերի 14-ին մեկնարկած ու մի քանի ժամ տևած հանդիպման արդյունքներով հայտարարություն է տարածել՝ քննարկումները համարելով նշանակալի։
Ինդոնեզիայի Արևելյան Ֆլորես շրջանից ոչ շատ հեռու՝ ծովում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնաս է հասցվել շուրջ 230 բնակելի շինության:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Վարորդը մեքենայի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացրել «Սայգա Մ3» տիպի որսորդական ողորկափող հրազեն, պահեստատուփ և 7,62 մմ տրամաչափի 26 փամփուշտ:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը երկրի զինված ուժերում առաջինն են խզել պայմանագիրը 27 զինծառայողների հետ, ովքեր հրաժարվել են պատվաստվել COVID-19-ի դեմ: Այդ մասին հաղորդել է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով ռազմաօդային ուժերի մամուլի ծառայության ներկայացուցիչ Էնն Ստեֆանեկին։
Բնակարանային գողությունը բացահայտվեց դեպքից երկու ժամ անց՝ Նոր Նորքի քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ:
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) խարխլում է տարածաշրջանի անվտանգությունը:
Ըստ պարբերականի, բացման արարողությանը կմասնակցեն մոտ 600 հազար երկրպագուներ: Հավաքական թիմերը բացման արարողությանը հատուկ նավակներով կանցնեն գետի ամբողջ երկայնքով:
Գանձախույզները ավերել են Վանի Մուրադիե շրջանում, Աղսորիկ լեռան ստորոտին գտնվող հայկական պատմական Սուրբ Ստեփանոս եկեղեցին:
Շոկոլադե շերտի համար խառնել չոր բաղադրիչները՝ ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը և աղը:
Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորի 35-ամյա մի բնակիչ իր տանն ապօրինի պահում է զենք-զինամթերք: ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվեց քրեական գործ։
Վերջերս Ջեք Դորսին հայտարարեց, որ հեռանում է Թվիթերի գլխավոր տնօրենի պաշտոնից: Գործարարը մի փոքր տարօրինակ է համարվում, և դրա համար կան պատճառներ: 45-ամյա բիզնեսմենի կարողությունը կազմում է 10 մլրդ ֆունտ: Նա ունի տարօրինակ հետաքրքրություններ. նա պրոֆեսիոնալ մերսող է, սիրում է սառը ցնցուղ ընդունել, չի ուտում հանգստյան օրերին և զբաղվում է մեդիտացիայով ժամեր շարունակ:
Վան Կերխովեն նաեւ մեկնաբանել է օմիկրոն շտամի հայտնվելը: «Եթե այն ավելի հեշտ է փոխանցվում, եւ հայտնվում են (վարակման) մեծ թվով դեպքեր, կա՛մ նոր ախտահարվածների պատճառով, կա՛մ նրանց թվում վարակի (հայտնաբերման) պատճառով, ովքեր արդեն պատվաստված են, դեպքերի այդ մեծ թիվը կվերաճի մեծ քանակով հոսպիտալացումների,- պարզաբանել է նա:- Իսկ մեծ քանակի հոսպիտալացումներն առանց այն էլ գերբեռնված համակարգում կհանգեցնի մեծ քանակով մահերի: Այնպես որ դա անհրաժեշտ է»:
Փոխարենը մտածեն մարդկանց կյանքը թեթևացնելու մասին, իշխանություններն ամեն ինչ անում են այն դժոխքի վերածելու համար։ Բոլոր խնդիրները լուծել են՝ հիմա էլ անցել են կանխիկ գործարքների սահմանափակմանը։
Բնակարնում հայտնաբերվեց 77-ամյա տանտիրուհու դին՝ բռնության ակնհայտ հետքերով:
«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Մալենան ելույթ կունենա իններորդը: Նա մրցույթին մասնակցում է «Քամի-քամի» երգով:
Թուրքիան և Հայաստանը կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ, որոնք կքննարկեն երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա սեպտեմբերի 9-ին նույն եղանակով Մամիկոնյանց փողոցի մի բնակարանից էր փորձել գողություն անել։ Մտել էր տուն, սակայն ինչ-ինչ պատճառներով ոչինչ չգողանալով՝ հեռացել էր:
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 09.00-ից մինչև դեկտեմբերի 16-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի` Գործարանային փողոցի, Նորաշենիկի մայրուղու, Գաղթականների թաղամասերի, Աճանան, Շահումյան, Բանավան և Սյունիք գյուղերի ջրամատակարարումը:
«Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ: Արցախը պետք է ունենա ուղիղ և չվերահսկվող սահման Հայաստանի հետ, և մեր բռնազավթված տարածքները պետք է վերադարձվեն»,- նշել է Արտակ Բեգլարյանը:
Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է վրացական Myway Airlines ցածրաբյուջե ավիաընկերության միջնորդությունը՝ նրան թույլատրելով վերսկսել աշխատանքը։
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հոսպիտալացումների և մահերի թվի աճ է սպասում կորոնավիրուսի օմիկրոն շտամի պատճառով: Այդ մասին հայտարարել են ԱՀԿ-ի մամուլի ծառայությունում: «Մտահոգություն առաջացնող տարատեսակի հետ կապված դեպքերի թվի ավելանալու համեմատ մենք ամբողջ աշխարհում սպասում ենք, որ տեղեկատվություն կհայտնվի հոսպիտալացման դեպքերի և նույնիսկ մահերի թվաքանակի մասին»,-հայտարարել են ԱՀԿ-ում:
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իմ հանձնարարությամբ՝ այսօր այցեր ենք իրականացրել ՀՀ այն զինծառայողներին, որոնք ադրբեջանական գերությունից Հայաստան վերադառնալուց հետո կալանավորվել են:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվել են 2012 թվականից ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալի պաշտոնն զբաղեցնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, փաստաթղթեր վնասելու և կաշառք ստանալու դեպքերի հանգամանքները:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարության մեջ: