Հակառուսական պատժամիջոցների «ճարտարապետը» վերադառնում է Սպիտակ տուն. ԶԼՄ

Ամերիկացի տնտեսագետ Դալիպ Սինգհը, որին անվանում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ճարտարապետ», կրկին կաշխատի Սպիտակ տանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Axios» հարթակին։

Սինգհը 2021 թվականի փետրվարից մինչև 2022 թվականի հունիսը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով միջազգային տնտեսության հարցերով խորհրդականի տեղակալն էր, պաշտոնը լքեց ընտանեկան պատճառներով։

Հարթակը հայտնում է, որ Սինգհին փոխարինած Մայք Պայլն աշխատանքից կհեռանա փետրվարի վերջին։

Սպասվում է, որ Սինգհը կօգնի համակարգել ԱՄՆ-ի դիրքորոշումը G7-ի ու G20-ի գագաթնաժողովներում, որոնք տեղի կունենան հունիսին և նոյեմբերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829