Զելենսկին հույս ունի, որ ԱՄՆ-ն կհաստատի Ուկրաինային օգնության տրամադրումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս ունի, որ ԱՄՆ Կոնգրեսը դրական որոշում կկայացնի Ուկրաինային հետագա աջակցության վերաբերյալ: Այս մասին նա ասել է Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է ուղիղ եթերով։
Զելենսկին պատասխանել է այն հարցին, թե արդյոք Գերմանիան և եվրոպական երկրները կարող են լրացնել այն բացը, որը կարող է առաջանալ ԱՄՆ-ի պատճառով, եթե նրանք դադարեն օգնություն տրամադրել:
«Ակնկալում եմ, որ ԱՄՆ-ը չի դադարեցնի օգնության տրամադրումը։ Կարծում եմ, որ բնակչության մեծամասնությունը աջակցում է Ուկրաինային, և միանգամայն արդարացիորեն ՝ հասկանալով, որ մենք պաշտպանում ենք ոչ միայն Ուկրաինան, այլ ամբողջ Եվրոպան և մեր ընդհանուր արժեքները։ Համենայն դեպս, նման ազդանշաններ ես անընդհատ ստանում եմ նախագահից և նրա վարչակազմից և երկու կուսակցությունների ներկայացուցիչներից», – ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում կան արմատական քաղաքական գործիչներ, սակայն Զելենսկին հույս ունի, որ երկիրը կգտնի «պրագմատիկ ամերիկյան մոտեցում» ՝ պաշտպանելու աշխարհի անվտանգությունը։