
Յուլիա Նավալնայան ամուսնու մահվան մեջ մեղադրում է Վլադիմիր Պուտինին ու նրա ռեժիմին

Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան կարճ ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում՝ ասելով.
«Ես չգիտեի, թե ինչ անեմ՝ թռչեմ երեխաներիս մոտ Ռուսաստա՞ն, թե՞ ոչ, քանի որ չէի հավատում այս տեղեկությանը: Սակայն մտածեցի, թե ինչ կաներ Ալեքսեյը նման իրավիճակում և որոշեցի ելույթ ունենալ այս բեմից և դիմել ձեզ»։
Նավալնայան իր ելուլթում կոչ արեց միջազգային հանրությանը միավորվել:
Նա մեղադրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու նրա ռեժիմին՝ ամուսնու մահվան և Ռուսաստանի Դաշնության ներկայիս կարգավիճակի մեջ՝ նշելով, որ Պուտինը և իր կառավարությունը միշտ ստում են և անձամբ պետք է պատասխանատվություն կրեն։