
Հայաստանի «կադաստրի վկայականներից» մեկը՝ Բուլղարիայի ազգային գրադարանում

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բուլղարիայում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության պաշտոնական այցի վերջին կանգառը Բուլղարիայի հպարտությունն էր՝ Ազգային գրադարանը, որը հիմնադրվել է իրենց անկախության հռչակումից անմիջապես հետո: Ինչպես և Հայաստանի առաջին հանրապետությունում, անկախության հռչակումից անմիջապես հետո ձեռնամուխ եղան Մատենադարանի, հետո Ազգային գրադարանի ստեղծմանը: Այցի ավարտին հայկական պատվիրակությանն անկանկալ էր սպասվում. փորձառու դոկտոր Ելենա Ուզունովան, սպիտակ ձեռնոցներ հագած, զգուշորեն տուփից հանեց 966 թվականի հայերեն մագաղաթյա գիրքը ու սկսեց պատմել այդ գրքի պատմությունը:
Այնտեղ են Աստվածաշունչն է ըստ Մաթեւոսի, Մարկոսի եւ Ղուկասի: Մագաղաթե մատյանն երկար «ճամփորդություն» անցնելուց հետո 1892 թվականին նվիրաբերվել է Բուլղարիայի ազգային գրադարանին: Գործընկերներիս ուշադրությունը հրավիրեցի գրքի մասին բուլղարերեն գրառման վրա, որտեղ նշված էր, որ գիրքը վերջնական ավարտի է հասցվել՝ ըստ բուլղարացիների «Վանես վարդապետի կողմից, որն աշխատել է բերդ Փաբերդ (Բաբերդ), որը 5-րդ դարում, եղել է Մեծ Հայքի (Велика Армения) նահանգներից մեկը»: