Ավագանին հրապարակում է Մարությանին անվստահություն հայտնելու մասին քվեարկության արդյունքները. ՈՒՂԻՂ:
Սուրբ Ստեփանոս Նախասարկավագի տոնն այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է դեկտեմբերի 25-ին։ Տոնին ընդառաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Ծաղկաձորում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերում սպասավորող սարկավագաց դասի համար կկազմակերպվի «Սարկավագի առաքելությունը 21-րդ դարում» խորագրով հավաք։ Հավաքի ընթացքում տեղի կունենան զեկույցներ ու քննարկումներ։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հեղափոխության ժամանակ Հայկ Մարությանի դերակատարումը կարգով ավելին է եղել Ալեն Սիմոնյանի դերակատարումից: Բայց Հայկ Մարությանը քչից-շատից մնաց որոշ պրինցիպների սահմաններում, իսկ Ալեն Սիմոնյանը պարզապես եկավ «բաղձալի» իշխանության:
Ֆրանսիական Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը կարծում է, որ իր երկիրը՝ Ֆրանսիան, կարող է մի քանի հարթակներով դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում: Դրանցից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, մյուսը Եվրոպայի մակարդակով հարցը բարձրացնելն է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառում, որ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Ջո Բայդենը կարող են տեսա-կոնֆերանս-կապի ռեժիմով շփվել մինչեւ տարեվերջ, թեեւ այդ մասին հստակ պայմանավորվածություններ առայժմ չկան:
ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ԱՊՀ-ի երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթանաժողովը, որը պլանավորված է դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում, պատրաստվում է անմիջակա ձեւաչափով։
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը։
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու Իջևան քաղաքի Արցախյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի հանգամանքները:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։
Երբ որ հակահեղափոխություն էր, որտե՞ղ էր հեղափոխական քաղաքապետը. Արմեն Գալջյան
Համբերատար 2 տարի աշխատում ենք որպեսզի ամեն ինչ լինի քաղաքի սրտով:
Ո՞վ չգիտի, որ կան հիմնարկներ, որոնք փաստացի ղեկավարում էր քաղաքապետի կինը. Դավիթ Խաժակյան
Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 23-ի կեսօրից հետո հնարավոր է թույլ ձյուն:
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ։
Զզվանք ու ցավ ապրեցի լսելով նախկին քաղաքապետի վերջին ելույթը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրականապես հերքել է երկրում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը՝ թուրքական լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին:
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է «Հայաստան» խմբակցությանը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Լիտվայի վարչապետ Ինգրիդ Շիմոնիտեին խոստացել է ԱՄՆ-ի աջակցությունը Չինաստանի կողմից առեւտրական ճնշումներին հակազդելու գործում: Այդ մասին, հաղորդել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
Իզաբելլա Աբգարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Գնացեք, վիճակագրություն ուզեք, տեսեք՝ ով է ավելի լավ պայքարել կոռուպցիայի դեմ. Հայկ Մարության
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ-Էնեզիին:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Գոլդեն Չոյս» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի գործունեությունը (Երևան):
Այս մարդիկ փորձում են ՔՊ-ն դարձնել հեղափոխության միակ ժառանգորդը. սա անընդունելի է. Հայկ Մարության
Իրանից, ՌԴ-ից եւ Թուրքիայից պատվիրակությունները Սիրիային նվիրված բանակցությունների հերթական փուլի ընթացքում պայմանավորվել են հաջորդ տարվա սկզբին երկրների ղեկավարների «Աստանայի ձեւաչափով» հանդիպում անցկացնել Թեհրանում:
Երևանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է Երեւանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:
Մադագասկարի ափերի մոտ բեռնատար նավի խորտակման զոհերի թիվը հասել է 64-ի:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել է գերիների հարցին։