
«Ցավոք սրտի, Նավալնին մահացել է բնական պատճառներով». Բուդանով

«Ալեքսեյ Նավալնու մահվան պատճառը իրոք պոկված թրոմբն էր», – ըստ «Ազատության»՝ Կիևում, լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը։
Նրա խոսքով, այս մասին տեղեկատվությունը Կիևը ստացել է հետախուզության խողովակներով։
«Ես թերևս հիասթափեցնեմ ձեզ, բայց մեր ունեցած տեղեկությունների համաձայն Նավալնին իրոք մահացել է թրոմբի պոկվելու հետևանքով։ Սա քիչ թե շատ հաստատված տեղեկատվություն է, և մենք այն համացանցից չէ, որ վերցրել ենք», – հայտարարել է ուկրաինական հետախուզության ղեկավարը՝ հավելելով՝ «ցավոք սրտի, դա բնական պատճառներով մահ էր»։