Բաժիններ՝

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առանձին երկրներ կարող են զինվորականների ուղարկել Ուկրաինա. Սլովակիայի վարչապետ

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առանձին երկրներ քննարկում են երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա իրենց զինվորականներին Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Փարիզում նախատեսված խորհրդակցությունից առաջ։

«Ես ընդամենը կասեմ, որ այս թեզերից (խմբ․՝ Փարիզում հանդիպման համար նախապատրաստված) հետևում է, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի մի խումբ երկրներ դիտարկում են երկկողմ համաձայնագրերի հիման վրա իրենց զինվորականներին Ուկրաինա ուղարկելու հարցը», – ասել է Ֆիցոն լրագրողներին Սլովակիայի Անվտանգության խորհրդի նիստից հետո։

Նա նշել է, որ չի կարող ասել, թե ինչ նպատակով կուղարկվեն այդ զինվորականները և ինչ կանեն Ուկրաինայում։ Ֆիցոն հավելել է, որ Սլովակիան, որը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ է, զինվորականների չի ուղարկի Ուկրաինա։

Փետրվարի 26-ին Փարիզում կանցկացվի խորհրդակցություն, որտեղ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամները կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս