Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց նաև այն պատճառով, որպեսզի 2018թ. ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Երևանի փողոցում հավաքվածները չկազմակերպեն արյունալի զանգվածային անկարգություններ, չլինեն տուժողներ և ամբողջ աշխարհի առջև աշխարհասփյուռ հայ ժողովուրդը խայտառակ չլինի: Նիկոլի կառավարությունը հրաժարական տալու փոխարեն՝ այսօր բացահայտ հրաժարվում է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից:
Կենսաթոշակների ավելացում 2025 թվականի բյուջեով չի նախատեսվում։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը քննադատում է պարտադիր տեսանկարահանման մասին հայաստանյան օրենքը, որով փողոցներում ինչպես նաև պետական ու մասնավոր հաստատություններում տեղադրված տեսախցիկների թիվը պետք է կտրուկ ավելացվի և դրանց տվյալները պետք է հասանելի լինեն ոստիկանության համար։
Ժամեր առաջ խորհրդարանում 2025 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե՝ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ԱԳՆ-ի օրակարգում թիվ մեկ առաջնահերթությունը չէ»։ Եթե անկեղծ ասեմ, ես հակառակում կզարմանայի, եթե ասեր, որ «այդ հարցը մեր ԱԳՆ-ի թիվ մեկ գերխնդիրն է»։
ՀՀ կառավարությունը կթույլատրի ՀԱԷԿ-ին առանց մրցույթի գնել սարքավորումներ, որոնք առանձնահատուկ նշանակություն ունեն կայանի համար։ Որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստում։
Բոլորին էլ բերման են ենթարկել, ձերբակալել անօրինական նույն սցենարով՝ կանգնեցնում են մեքենաները, թե օպերատիվ տեղեկություններ կան անօրինական զենք պահելու մասին։
«Հատկապես ակներև է այն, որ այս ոլորտում (միջազգային անվտանգություն. խմբ.) նոր պայմանագրեր կնքելու ուղղությամբ որևէ աշխատանք չի տարվում։ Նշանակում է` դրանք ինչ-որ մեկին պետք չեն։ Առաջին հերթին քաղաքական գործիչների խղճին է դա, ոչ թե զինվորականների», – ասել է Լուկաշենկոն։
«Այդ փուլը մեկնարկել է 2020 թ. նոյեմբերին, երբ հայությունը (և հատկապես ազգային վերնախավը) տվեց դա անելու համաձայնությունը` տարբեր պատճառներով ու պատրվակներով հանդուրժելով դե-ֆակտո թուրքամետների իշխանությանը:
Պաշտոնական Երևանը Ադրբեջանում կայանալիք COP 29-ի մասնակցության վերաբերյալ դեռ որոշում չունի։ Այս մասին ԱԺ-ում Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա բացասական պատասխան տվեց այն հարցին, թե արդյոք պատրաստվում է մեկնել Բաքու։
Ռուկրաինայի Նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին կոչ է անում դաշնակիցներին՝ թույլ տալ Կիևին հարվածել Ռուսաստանի տարածքին:
ՀՀ կառավարությունը Ասիական զարգացման բանկից կներգրավի 89 մլն եվրոյի վարկային միջոցներ` ֆինանսավորելու 2024 թ. պետական բյուջեի պակասուրդը։ Բանկի և ՀՀ-ի միջև վարկային համաձայնագրի ստորագրումը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը և պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններին աջակցելու պատճառաբանությամբ 400 անձ և կազմակերպություն ներառվել է սահմանված պատժամիջոցների ցանկում։
Հետեւաբար՝ Արցախում եւ Ուտիքում զուտ հայկական հոգեւոր հուշարձանների վերագրումը «աղվանականի»՝ կատարյալ տգիտության ու պատմության միտումնավոր խեղաթյուրման արդյունք է, անկախ նրանից, թե այդ հիմար ու հակահայկական «թեզն» ինչ ազգության ու ինչ կառույցի ներկայացուցիչ է արտաբերում։
Կոնվերս Բանկը կրկին AMX Հայաստանի ֆոնդային բորսայի ու Կենտրոնական դեպոզիտարիայի ամենամյա համատեղ մրցանակաբաշխության մրցանակակիր է։ Բանկի ներդրումն ու աշխատանքի արդյունավետությունն ամենաբարձր գնահատականին է արժանացել Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary System անվանակարգում. մրցանակն, ի դեպ, շնորհվում էր առաջին անգամ։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է՝ անում է ամեն ինչ, որ հայ ժողովուրդն ապրի խաղաղ ու ինքնիշխան Հայաստանում՝ 29 հազար 743 քկմ ինքնիշխան տարածքով։
Երևանում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
ոկտեմբերի 30-ին, ժամը 22:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Երեւանում Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 3-ին տեղի կունենա Յուրի Շեւչուկի եւ ДДТ ռոք-խմբի համերգը։ ДДТ-ի ելույթները միշտ որակյալ են կենդանի երաժշտությամբ եւ վիզուալ շոուով, ինչպես նաեւ ցնցող հզորությամբ եւ մթնոլորտի անկեղծությամբ։
Ուկրաինան երեք կետից բաղկացած ծրագիր է պատրաստում երկրորդ խաղաղության գագաթնաժողովի համար: Այս մասին հեռուստամարաթոնի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մամուլի քարտուղար Նիկիֆորովը։
Ստացված զանգվածը լցրեք կարագով պատած ֆորմայի մեջ: Ֆորման տեղադրեք կիսով չափ ջուր լցրած խորը տապակի մեջ, 30-45 րոպով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Կարկանդակի պատրաստ լինելը կարող եք ստուգել փայտիկի օգնությամբ. այն մտցրեք կարկանդակի մեջ՝ եթե չոր դուրս գա, ուրեմն պատրաստ է:
Օրերս տնօրհնեքի էի գնացել… Տեսնեմ տանտերերը լավ պատրաստվել են՝ սրբապատկերներ, խաչեր, մոմեր, խունկ, ձիթայուղ… Մի րոպե: Նայում եմ՝ ձիթայուղի մեջ ինչ-որ կարմիր նստվածք է: Սկսում եմ պարզել:
TikTok սոցիալական հարթակի հիմնադիր Չժան Յիմինը դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը։ Նրա կարողությունը գնահատվում է 49,3 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը 43%-ով ավելի է 2023 թվականի համեմատությամբ։ BBC-ի փոխանցմամբ՝ 41-ամյա Չժան Յիմինը հիմնադրել է ByteDance-ը՝ TikTok-ի մայր ընկերությունը, 2012 թվականին։ 2021 թվականին նա հրաժարվել է ընկերության ղեկավարի պարտականություններից, սակայն հանդիսանում է դրա 20%-ի սեփականատերը։ TikTok-ն աշխարհում […]
ՌԴ Պետդուման անօրինական միգրացիայի կազմակերպման համար փողի, թանկարժեք իրերի և այլ գույքի բռնագրավման մասին օրենք է ընդունել, հայտնում է Интерфакс-ը։
Ամեն օր արագ սննդի օգտագործումը կարող է մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Եկատերինա Քաշուխը։ Բժիշկը «Իզվեստիային» պատմել է նման սննդակարգի վտանգավոր հետեւանքների մասին։
Մեխանիզմը հայտնի է՝ իրավապահ մարմինները «հիշեցին» Գյումրիի նախկին քաղաքապետ, գործարար Սամվել Բալասանյանին առնչվող մի քանի տարվա վաղեմության քրեական գործը, ձերբակալեցին նրա որդուն ու մերձավորներին, հետախուզում հայտարարեցին Բալասանյանի նկատմամբ, և հաշված օրերի ընթացքում վերջինս իր հովանավորյալ քաղաքապետին ու ավագանուն ստիպեց հրաժարական ներկայացնել։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները թափանցիկ, մրցակցային և ժողովրդավարական էին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ճեպազրույցի ժամանակ։
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (WCC) հրավիրում է բոլորին միանալ Հայաստանի համար աղոթելու օրվան՝ նոյեմբերի 10-ին՝ Ադրբեջանում COP29 կլիմայական համաժողովի բացման նախորդ օրը։
Ակնհայտ է, որ Փաշինյանի ռեժիմն ամեն ինչ արել և անում է ՀՀ երբեմնի վստահելի ու կառուցողական բանակցային դիրքերը զրոյացնելու ուղղությամբ։ Ավելին, Փաշինյանը հրաժարվեց պաշտպանել Հայաստանի ու Արցախի շահը՝ դառնալով ադրբեջանա-թուրքական տանդեմի կամակատար։
Ալբերտի լուսանկարը պատահական չի հայտնվել ադրբեջանական թերթի առաջին էջին: Դա միտումնավոր ու հատուկ դիտավորությամբ է արվել: Այս մասին գրել է Պատմական գիտությունների դոկտոր, Ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում: