TikTok-ի հիմնադիրը դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը
TikTok սոցիալական հարթակի հիմնադիր Չժան Յիմինը դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը։ Նրա կարողությունը գնահատվում է 49,3 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը 43%-ով ավելի է 2023 թվականի համեմատությամբ։
BBC-ի փոխանցմամբ՝ 41-ամյա Չժան Յիմինը հիմնադրել է ByteDance-ը՝ TikTok-ի մայր ընկերությունը, 2012 թվականին։ 2021 թվականին նա հրաժարվել է ընկերության ղեկավարի պարտականություններից, սակայն հանդիսանում է դրա 20%-ի սեփականատերը։
TikTok-ն աշխարհում ամենահայտնի սոցիալական մեդիայի հավելվածներից է՝ չնայած որոշ երկրներում մտավախություններ կան, որ այն կապեր ունի չինական պետության հետ։
Ընկերությունը բազմիցս հավաստիացրել է, որ անկախ է Չինաստանի կառավարությունից, սակայն ԱՄՆ-ն մտադիր է 2025 թ. հունվարից արգելել TikTok-ը, եթե ByteDance-ը չվաճառի այն։
Չնայած ԱՄՆ-ի ճնշումներին ByteDance-ի համաշխարհային եկամուտը 2023 թվականին աճել է 60%-ով, ինչն իր հերթին մեծացրել է Չժան Յիմինի կարողությունը։