
Զելենսկին կրկին կոչ է անում Արևմուտքին՝ թույլատրել հարվածել Ռուսաստանի տարածքին

Ռուկրաինայի Նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին կոչ է անում դաշնակիցներին՝ թույլ տալ Կիևին հարվածել Ռուսաստանի տարածքին:
Զելենսկիի հայտարարությունը հաջորդում է Խարկովում ռուսական հարվածին, որի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, այդ թվում՝ 11-ամյա մի տղա, կա առնվազն 34 վիրավոր:
«Կան զոհեր, այդ թվում՝ երեխաներ, և ավելի շատ մարդիկ կարող են մնալ փլատակների տակ», – գրել է Զելենսկին X-ի իր էջում՝ հրապարակելով տեսանյութ Խարկովից: