Հայաստանը հերթական մեդալն է նվաճում Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի 37-րդ աշխարհի առաջնությունում:
ՀՀ քննչական կոմիտեն ուսումնասիրել է 2024թ․ առաջին ինը ամիսների ընթացքում իր ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով խափանման միջոցների կիրառման պրակտիկան։
Փաշինյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում կրում է ինտենսիվ բնույթ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Բուդապեշտում կայացած «Եվրասիա» համաժողովում հայտարարել է, որ ամբողջ աշխարհն արևմտականացնելու ռազմավարությունը տապալվել է, և համաշխարհային տնտեսության կենտրոնը տեղափոխվել է Արևելք, իսկ հաջորդ դարը կդառնա Եվրասիայի դար:
Գերմանիայում գրանցվել է սնանկության կտրուկ աճ՝ 2024 թվականի հոկտեմբերին սնանկության դիմումները նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել են 22,9%-ով, հայտնում է Դաշնային վիճակագրական ծառայությունը։
Նորընտիր նախագահը ելույթում նշեց. «Շնորհակալություն վստահության համար։ Ինձ համար պատիվ և պատասխանատվություն է ստանձնել Հայաստանի Շինարարների միության նախագահությունը։ Շինարարների միությունը հասարակական կառույց է և կապող օղակ շինարարների և պետական ատյանների միջև, որի գործունեությունն ուղղված է հայրենի երկրի կառուցմանն ու շենացմանը։ Պարոն Գալստյանը մեծածավալ աշխատանք է կատարել և բարձր նշաձող է թողել ինձ համար»,-նշեց Վահան Հարությունյանը։
Ռուսաստանի ավիափոխադրողներն ընթացիկ տարվա նոյեմբերի կեսի դրությամբ դադարեցրել են իրենց ավիապարկերում գտնվող Airbus A320neo և A321peo 66 ինքնաթիռներից 34-ի չվերթները: Այս մասին հայտնել Է «Կոմերսանտ»-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հոսպիտալացվել է Ռիո դե Ժանեյրոյի Սամարիտանո Բարրա դա Տիջուկա հիվանդանոց, հայտնում է տեղական O Globo թերթը։
Այս երևույթի վտանգավորությունը, թերևս, կառավարությունը նույնպես գիտակցում է, և, ամենայն հավանականությամբ, նաև այդ է պատճառը, որ դեռևս անցյալ տարվանից զգալիորեն խստացվում է հարկային դաշտը։
Նմանօրինակ մի տեսարանի էլ էսօր ականատես եղանք, երբ խոսք գնաց Արմավիրի մարզի Այգեվան համայնքի մոդուլային մանկապարտեզի շահագործման թեմային․ պարզվեց, որ մանկապարտեզը պետք է հոկտեմբերին շահագործված լիներ, սակայն իրականում դեռ գազաֆիկացումն էլ ավարտված չի։ Նիկոլը գժվեց ու «շան լափը» լցրեց նորանշանակ ՏԿԵ նախարարցվի գլխին․ «Ես զգուշացնում եմ. դրանից հետո մի հատ ժամկետ եղավ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխան։ Որևէ մեկը թող չասի մի հատ ժամկետ, տվյալ որը ստուգված չի։ Ամենափոքր բանը։ Ինչքա՞ն կարելի է սենց»։
Բիթքոինի արժեքը նորացրել է պատմական առավելագույնը՝ գերազանցելով 97.000 ԱՄՆ դոլարը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Binance հարթակի տվյալները:
Չի կարողանում լուծել ռեբուսը, թե արդյոք ինքը մեղավո՞ր, թե՞ պատասպանատու է լինելու քաղաքացիական պայմանագրից խաղաղության պայմանագիր ստանալու ճանապարհին, երբ ունի տարբեր չինովնիկներից և պատգամավորներից բաղկացած իր անձնական ստատիստների մի համաբույլ, որոնց քաղաքական ինտելեկտը և ՕԳԳ-ը համարյա զրո է իր «առաքելությանը» օգնելու գործում և դրանք բացի իր «խարանը հպարտ կրողի» և «չարչարանքի» ծույլ արտատպումից, ուրիշ ոչ մի կերպ չեն օգնում և սկսել են նույնիսկ վնասել՝ դառնալով նարկոդիսպանսերներում ադեկվատության և վստահության թեստ հանձնողներ:
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև նոր սկանդալ է հասունանում։ Ինչպես նշվում է թուրքական մամուլում, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «թշնամական քայլ է արել» Թուրքիայի հանդեպ։
Շատերի նման շարունակում եմ ապշել գործող վարչաոհմակի շարունակվող ցինիզմի, կարմիր գծերի տրորման և հավաքական բարոյականն անհատական անբարոյականի վերածելու վրա։
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշար բնակավայրի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ջերմաքարշ գնացքին և բռնկվել:
2025թ. հունվարի 7-31-ը ՀՀ–ում կանցկացվի ձմեռային զորակոչ։ Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում պաշտոնական համագործակցություն առկա չէ։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից` մեկնաբանելով Բաքվում ԱՄՆ դեսպանի հայտարարությունները։
Անկարայի քաղաքապետարանը սոցցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է քաղաքի ջրային պաշարներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Գրառման մեջ նշվել է, որ ամառվա ամիսների ընթացքում տեղացած անձրևները գոլորշիացումների հետևանքով գրեթե ոչ մի ազդեցություն չեն ունեցել ամբարտակների մակարդակի վրա։ «Նոյեմբերի 19-ից ի վեր անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր։ Մեր սահմանափակ ջրային […]
Մոսկվա այցիս շրջանակներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում նոյեմբերի 18-ին հանդիպում եմ ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Թուրքական ռազմարդյունաբերական «BAYKAR» ընկերության կառավարման խորհրդի նախագահ և տեխնոլոգիական գծով ղեկավար Սելչուք Բայրաքթարը հայտնել է թուրքական TB3 «Bayraktar» անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) փորձարկման մասին։
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը ս.թ. դեկտեմբերի 28-ից մեկնարկելու է Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով չվերթերը:
Արդեն աշխատանքից ազատված բոլոր նախկին և այս օրերին աշխատանքի ընդունվող նոր պաշտոնյաներն իրականում սպասարկում էին/են Փաշինյանի այն քաղաքականությունը, որի վերջնանպատակը Հայաստանի պետականության բովանդակային ավարտն է՝ գուցե ձևական պետության պահպանման հեռանկարով։
Երևան քաղաքում նոյեմբերի 21-ի գիշերը հնարավոր է, 24-ի ուշ երեկոյան, 25-ին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ը, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Սոխն ու գազարը մանր կտրատեք: Հաստ հատակով կաթսայի մեջ տաքացրեք կարագը, լցրեք կտրտած սոխն ու գազարը: Միջին ուժգնության կրակի վրա տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Մոտ 10 րոպե:
Երբ մարդիկ զրկվում են որևէ բանից, ինչ-որ բանի պակաս են զգում, ի վիճակի են լինում գնահատել այն, ինչ կորցրել են: Իսկ նրանք, ովքեր գիտակցաբար ու խոնարհությամբ իրենց ինչ-որ բանից զրկում են հանուն Քրիստոսի սիրո, հոգևոր ուրախություն են ապրում: Եթե, օրինակ, մեկն ասի. «Մի մարդ հիվանդ է և այդ պատճառով էլ ես այսօր ջուր չեմ խմի: Տե՛ր Աստված, ավելին անել չեմ կարող»: Եվ եթե մարդը դա անի, ապա Աստված նրան ոչ թե ջուր կտա խմելու, այլ քաղցր զովացուցիչ ըմպելիք՝ աստվածային մխիթարությունը:
«Երբեք մի՛ առաջարկեք Ձեզ նշանակված հակաբիոտիկները այլ մարդկանց և մի՛ օգտագործեք նախորդ նշանակումներից մնացած հակաբիոտիկները»,-հորդորում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին Imedi հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ նոյեմբերի 25-ին առաջին նիստը կայանալու է: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Երիտասարդներն ավելի հաճախ են տառապում քաղցկեղով սննդակարգի, արտաքին միջավայրի պատճառով, ասել է ուռուցքաբան Եվգենի Չերեմուշկինը։ News.ru-ի հետ զրույցում նա նշել է երիտասարդների մոտ քաղցկեղի առաջացման պատճառները։
Մեկը վախենում է՝ ունեցվածքը, մյուսը՝ ազատությունը, երրորդը՝ կոմպրոմատի նյութ դարձած բարոյականության մասին պատրանքը կորցնելուց, և այդպես շարունակ։ Փաշինյանական իշխանության ներկայացուցիչների կրեդոն դարձել է «վախենում եմ, ուրեմն կամ» բնազդային զգացումը, որով նա մինչև այժմ կառավարում է կամակատարներին։