
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևան քաղաքում նոյեմբերի 21-ի գիշերը հնարավոր է, 24-ի ուշ երեկոյան, 25-ին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ը, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 21-ի գիշերը, 24-ին ուշ երեկոյան, 25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ը, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։