Բաժիններ՝

Որոնք են երիտասարդների մոտ քաղցկեղի զարգացման պատճառները

Երիտասարդներն ավելի հաճախ են տառապում քաղցկեղով սննդակարգի, արտաքին միջավայրի պատճառով, ասել է ուռուցքաբան Եվգենի Չերեմուշկինը։ News.ru-ի հետ զրույցում նա նշել է երիտասարդների մոտ քաղցկեղի առաջացման պատճառները։

Չերյոմուշկինի խոսքով՝ երիտասարդների առողջության վրա ազդում է նրանց սննդակարգի բնույթը, քանի որ առողջ սննդի փոխարեն նրանք նախընտրում են ուտել կոնսերվանտներ և արագ սնունդ։

«Բացի այդ, պետք է հասկանալ՝ երբ մարդ մեկնում է այլ երկիր, փոխվում է միկրոֆլորայի բնույթը։ Եվ եթե այս միկրոֆլորան ծանոթ է տեղի բնակիչներին, ապա ճանապարհորդների համար այն կարող է ախտածին լինել»,- ըստ shantnews-ի՝ ասել է Չերեմուշկինը։

Սթրեսը և գենետիկական գործոնները ևս կարող են հանգեցնել քաղցկեղի զարգացմանը, հավելել է նա։

Կարդացեք նաև

«Բուժումը բարելավվում է, մենք խրախուսում ենք վաղ ախտորոշումը, բայց բացասական գործոնները գերակշռում են», – ասել է նա։

Բժիշկը հավելել է, որ հիվանդների թիվը ոչ թե նվազում է, այլ աճում։ Սակայն քաղցկեղային ուռուցքի արագ հայտնաբերման շնորհիվ ավելանում է նաեւ ուռուցքաբանությունը հաղթահարել հաջողածների թիվը։

Տեսանյութեր

Լրահոս