25-ամյա ֆուտբոլիստն արդեն մեկ շաբաթ մարզվում էր «Բանանցի» կազմում և ակումբի հետ մասնակցել է հունիսի 26-ին կայացած «Ալաշկերտի» դեմ ստուգողական խաղին (0-2):
«Քննիչը հայտարարել է, որ նման դաժան սպանությունը չէր կարող իրականացնել 50-ամյա տղամարդը: Նրա կարծիքով՝ դա 20-25 տարեկան երիտասարդի ձեռքի գործ է»,- mk.ru-ին հայտնել է սպանված Վիկտորյա Կարագուլյանի եղբայրը՝ Սերգեյը:
Վերջապես, երկար փնտրտուքներից հետո Ռադամել Ֆալկաոն որոշեց, թե որտեղ է շարունակելու իր կարիերան: Այսպիսով տրանսֆերային ամենաշատ քննարկվող հարցերից մեկը կարելի է համարվել լուծված:
Ուկրաինայի պետական պարտքը 2015թ. վերջին կկազմի ՀՆԱ-ի 95 տոկոսը: Աս մասին ասվում է ինֆլյացիայի նոր հաշվետվությունում, որը տեղակայված է երկրի Ազգային բանկի կայքում:
Վրաստանը Ռուսաստանից պահանջում է 70,32 մլն եվրո բարոյական փոխհատուցում, որը պատճառվել է 2006 թվականին Վրաստանի քաղաքացիներին զանգվածաբար Ռուսաստանից արտաքսելու հետևանքով: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանի արդարադատության նախարարությանը:
«Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» ֆեյսբուքյան էջից տեղեկանում են, որ հուլիսի 5-ին՝ կիրակի օրը, հեղինակային երգիչ Էդուարդ Զորիկյանը համերգ է տալու Բաղրամյան պողոտայում:
Ովքեր ճանաչում են նկարում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ Ոստիկանության մոտակա բաժին:
Ռուսաստանը շատ ուշ զգաց աշխարհաքաղաքական անցումների կտրուկ ազդեցությունը, մասնավորապես այն ժամանակ, երբ հետխորհրդային տարածքի երկրներն սկսեցին ակտիվ բանակցել Եվրամիության, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ:
Նորանշանակ տնօրենն անդրադարձավ նաև մասնագիտական արտագաղթի խնդրին, որը կապեց անցած տարիներին պարապուրդի մատնված թատրոնի աշխատանքների հետ, սակայն լավատեսական չհամարեց արդեն արտերկիր մեկնած երաժիշտների հավանական վերադարձը:
«Աքիլես» ԱԻՊԿ ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն ու նույն ՀԿ իրավաբան Արմինե Մկրտչյանն այսօրվա ասուլիսին տեղեկացրեցին, որ այսուհետ վարորդները պետք է անընդհատ մուտք անեն azdarar.am կայք, որպեսզի տեղեկանան՝ հանրային ծանուցում առկա՞ է, թե՞ ոչ:
Քիչ առաջ Հր. Կորեայի Գվանգջու քաղաքում մեկնարկեց համաշխարհային ուսանողական մարզական խաղերի (Ունիվերսիադա) բացման հանդիսավոր արարողությունը:
«Աքիլես» ԱԻՊԿ ՀԿ իրավաբան Արմինե Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ վարորդների համար կա մի ուրախալի նորություն. վարորդներն այլևս ստիպված չեն լինի վճարել հին ավտոմեքենաների գույքահարկը:
«Կոչ ենք անում բոլոր վարորդներին գնալ Ճանապարհային ոստիկանություն, տեղեկանալ, թե նախկինում եղած ինչ վարչական որոշումներ ունեն, վճարել մայր գումարները, որպեսզի հետագայում ՝ հուլիսի 10-ից, այլևս խնդիրներ չունենան՝ հավելյալ գումարներ վճարելու: Ցանկալի կլիներ, որ այդ ժամկետը երկարացվեր, սակայն որևէ քայլ չի ձեռնարկվում, ուստի բոլոր հնարավոր միջոցներով պետք է այնպես անել, որ վարորդները իրազեկվեն և վճարումները կատարեն»,-պարզաբանեց նա:
Մեկ անգամ ևս վարչական ակտերի հասցեատերերին հիշեցնում ենք, որ նշված ժամկետում տուգանքի սկզբնական գումարը չվճարելու դեպքում ունենալու են տուգանքի գումարի ավելացված չափի և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականություն:
31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Տաշիր քաղաքի բնակչուհուց պարտքով գումար վերցնել, այցելել է վերջինիս, հյուրընկալվելով բնակարանի հյուրասենյակ` պարտքով գումար է խնդրել, սակայն ոչ միայն մերժում է ստացել, այլ նաև մոր ու քրոջ հասցեին լսել է անպատիվ խոսքեր, որից հետո ապօրինաբար, կնոջը կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, խոհանոցի դռան մոտից վերցնելով մետաղյա կացնանման գործիքը, դրանով 8 անգամ անկանոն հարվածներ է հասցրել նրա գլխի և ծոծրակային հատվածների շրջաններում:
ՀԱԸ ներկայացնում է 2015թ. հուլիս ամսվա աստղագիտական իրադարձությունների օրացույցը: Oրացույցում տեղ են գտել ինչպես կարևորագույն երկնային երևույթները, այնպես էլ միջազգային և հայկական աստղագիտության իրադարձությունները:
Սառնարանի շնորհիվ շատ մթերքներ երկար ժամանակ թարմ են մնում: Սառնարանում մթերքներ պահելն արդեն սովորական է դարձել, բայց կան մի քանի մթերքներ, որոնք չի կարելի պահել սառնարանում՝ ինչ էլ որ լինի:
Կինոոլորտում մասնագիտացված կայքերն առանձնացրել են 2015թ. հուլիս ամսվա ամերիկյան սերիալների պրեմիերաների գրաֆիկը: Սերիալների սիրահարներին այս ամիս առաջարկվում են տարբեր կոմեդիաներ, գիտաֆանտաստիկ, անիմացիոն, սարսափ ու միստիկ սերիալներ: Դրանք կարող եք դիտել ինչպես՝ համապատասխան հեռուստաալիքներով, այնպես էլ՝ մասնագիտացված կայքերում՝ որոնելով ձեր նախընտրած սերիալը:
Շաքարախտը բավական բարդ և վտանգավոր հիվանդություն է: Այս հիվանդությամբ տառապող մարդիկ երբեմն ստիպված են հրաժարվել որոշակի մթերքներից: Օրինակ, ցանկալի չէ օգտագործել մակարոնեղեն, տապակած ուտեստներ, սպիտակ բրինձ, կոնֆետներ և շատ այլ բաներ:
Աշխարհում տնտեսության զարգացման վատ տեմպեր այս տարվա արդյունքով կցուցաբերեն Ուկրաինան ու պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանը, կանխատեսում է Bloomberg գործակալությունը:
«Իշխանությունները պետք է հասկանան, որ եթե նրանք այսօր պողոտայում իր իրավունքների համար պայքարող տղային, ապագա զինվորին հոգեբանորեն կոտրում են, վաղը դրանով վտանգում են նաև պետության սահմանները»,- ասում է Գագիկ Գինոսյանը:
Բարձրագույն կրթությունն այլևս չի հասկանում կյանքի իմաստը: Այն չի արդարացնում ծնողների հույսն ու բաղձանքը. ծնողները ցանկանում են, որպեսզի իրենց երեխաները լինեն կրթված ու երջանիկ, այլ ոչ թե՝ կրթված՝ երջանկության հաշվին:
«Հ և Տ Հակոբյաններ» ՍՊԸ-ն նախատեսում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում կազմակերպել գարեջրի արտադրություն: Շուրջ 630 միլիոն դրամ կազմող ներդրումային ծրագրի արդյունքում կստեղծվի 60 աշխատատեղ:
Իրական քաշ, որը խորհուրդ են տալիս բժիշկները: Աղյուսակներում ներկայացված են կանանց և տղամարդկանց քաշի հետ կապված ճշգրիտ տվյալներ:
Բաղրամյան պողոտայում շարունակվում է բողոքի ակցիան: Քիչ հետո, ժամը 20:30-ին Բաղրամյան պողոտայում կկայանա երաժիշտ Ռուբեն Հախվերդյանի համերգը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ Լոռու մարզի երկու բնակիչ՝ Խաչատրյան եղբայրները, նախապատրաստվել են ավազակային հարձակում իրականացնել նույն մարզի գյուղապետերից մեկի նկատմամբ՝ գումար հափշտակելու նպատակով, սակայն հետագայում կամովին հրաժարվել են դրա իրականացումից։
Հովիկ Աբրահամյանը ողջունել է սփյուռքահայ գործիչների՝ հայրենիքում ներդրումներ կատարելու նախաձեռնությունը և հայտնել կառավարության աջակցությունը դրանց իրականացման գործում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարեւոր է համարել հատկապես Սիրիայի պատվիրակությանը օժանդակելը:
Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կուզեի Հունան Պողոսյանին տեսնել Հայաստանի Հանրապետության գլխավոր ոստիկանապետի պաշտոնում»:
Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում պատերազմներից ու հետապնդումներից խույս տալու կամ ավելի բարվոք կյանք որոնելու նպատակով Միջերկրական ծովով դեպի եվրոպական երկրներ մեկնած փախստականների թիվը գրանցել է ռեկորդային ցուցանիշ։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի խոսքերով, այս վտանգավոր ուղին է կտրել ավելքի քան 137 հազար մարդ։