Բաժիններ՝

2015թ. ՀՆԱ-ի տեմպերի անկմամբ Ուկրաինային կհաջորդի ՌԴ տնտեսությունը. Bloomberg

Աշխարհում տնտեսության զարգացման վատ տեմպեր այս տարվա արդյունքով կցուցաբերեն Ուկրաինան ու պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանը, կանխատեսում է Bloomberg գործակալությունը:

Դոնբասում կոնֆլիկտն ու ֆինանսական խնդիրները կդառնան 2015թ. ուկրաինական տնտեսության 4%-ով կրճատման պատճառ, ինչը  47 երկրների թվում վատագույն ցուցանիշն է: Bloomberg-ը տվյալները հավաքել է ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում, հայտնում է Дождь հեռուստաալիքը:

Ուկրաինային հաջորդում է Ռուսաստանը, որի ՀՆԱ-ն կկրճատվի մոտավորապես 3,5%-ով՝ պատժամիջոցների, ռուբլու ու նավթի գնանկման ֆոնին:
Այս տարի լավագույն ցուցանիշներ ցույց կտան Հնդկաստանը (աճը՝ 7,5%), Չինաստանը (աճը՝ 6,9%), Վիետնամը (աճը՝ 6,1%) ու Ֆիլիպինները (աճը՝ 5,7%):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս