
Ուկրաինայի պետպարտքը տարեվերջին կկազմի ՀՆԱ-ի 95 տոկոսը

Ուկրաինայի պետական պարտքը 2015թ. վերջին կկազմի ՀՆԱ-ի 95 տոկոսը: Աս մասին ասվում է ինֆլյացիայի նոր հաշվետվությունում, որը տեղակայված է երկրի Ազգային բանկի կայքում:
Կարգավորիչի կանխատեսմամբ՝ Ուկրաինայի արտաքին պարտքի ծավալը տարեվերջին կհասնի ՀՆԱ-ի 62 տոկոսին: Պարտքայնության հիմնական աճը բաժին է ընկել առաջին եռամսյակին ու պայմանովարված է եղել արժութային բաղկացուցչի փոխարժեքի գերագնահատմամբ:
Ուկրաինայի Ազգային բանկը հիշեցրել է, որ պետպարտքը առաջին երեք ամիսներին ավելացել է 38,5 տոկոսով՝ մինչև 1,524 տրլն գրիվնա, ինչը մոտավորապես 72,4 մլրդ դոլար է:
Պարտքի ավելացման վրա հիմնական ազդեցությունը գործել է ազգային արժույթի արժեզրկումը 70 տոկոսով: Դրա հետ միասին, պետպարտքի ծավալը մարտին ու ապրիլին կրճատվել է 5,5 ու 7 տոկոսով համապատասխանաբար: Դրան նպաստել է գրիվնայի փոխարժեքի ամրապնդումը:
Բացի պետբյուջեի դեֆիցիտից՝ պետությունը նաև պետք է հավելյալ միջոցներ հատկացնի «Նավթոգազ Ուկրաինիին», որի ծախսերը գերազանցում են եկամուտները: