Անցած շաբաթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճիռը: Օրերս նույն դատարանը հրապարակեց մեկ այլ վճիռ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պարտավորեցնելով տուգանք վճարել իրավունքների խախտման համար: Որոշակի նոր զարգացումներ են արձանագրվել նաև հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով:
Ադրբեջանը հնարավոր է համարում անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, սակայն դրանից առաջ հարկավոր է վերլուծել, թե ինչ դրական և բացասական կողմեր կունենա անդամակցությունից երկիրը:
Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանում անհետացել է «Ադրբեջանական եվրոպական շարժման» ղեկավար, Նարիմանովյան թիվ 19 ընտրական շրջանում պատգամավորության թեկնածու առաջադրված Ռամին Հաջիլին, հայտնում է Turan գործակալությունը՝ հղում կատարելով նրա կնոջը՝ Այսել Ալիզադեն:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայությունը հոկտեմբերի 21-22-ն առաջին անգամ մասնակցել է «Մաքսային ծառայություն-2015» միջազգային ցուցահանդեսին: Այն անց է կացվում Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում արդեն 16-րդ անգամ «Եվրասիական տնտեսական միություն. մաքսային համակարգն ու տնտեսությունը» խորագրով:
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Հոկտեմբերի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրյոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 03.44-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շարլ Ազնավուրի հրապարակում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի ետևի անիվը հայտնվել է փոսում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանի Եսենտուկի քաղաքում սեքս-շոփի վաճառողը 3 տարի ստացել է մահացած մոր կենսաթոշակը, ում մարմինը վերածել է մումիայի ու պահել բնակարանում, հայտնում է LifeNews-ը:
Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Յուվենթուսը» հաղթեց «Ատալանտային» (2:0), «Միլանը»` «Սասուոլոյին» (2:1), իսկ «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ պարտվեց «Ռոմային» (1:2):
Մենք իսկապես արժանի ենք ոչ միայն՝ իշխանությանը, որն ունենք, այլ ընդհանրապես՝ կյանքին, որով ապրում ենք: Եթե արժանի չլինեինք, մեր կյանքն ավելի լավը կլիներ:
2015թ.-ի հոկտեմբերի 23-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «ՄԵՐԿՈՒՐԻ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Միանշանակ հայտարարում եմ, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները չեն կարող կարգավորվել մեր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հաշվին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Թբիլիսիի «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում մեկնարկած Հարավային Կովկասի անվտանգության III ֆորումում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը քննադատել է իրավապաշտպանների ենթադրությունները, թե ռուսական ավիացիան վնաս է հասցնում Սիրիայի խաղաղ բնակիչներին, հայտնում է Interfax-ը:
Պարզվել է, որ նախկին կաշվի գործարանի տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս Բ. Ղ.-ը և Ժ. Բ.-ը եղել են մոտ 5մ բարձրության վրա գտնվող երկաթբետոնե կառուցատարրի (12 քմ) վրա: Դեռևս չբացահայտված հանգամանքներում պանելը պոկվել է և ընկել:
Արմավիրի մարզի «Արա և Այծեմնիկ» ձիասպորտի կենտրոնում ավարտվեց արդեն ավանդական դարձած «Հայկի նետեր» նետաձգության միջազգային մրցաշարը, որն անցկացվեց հոկտեմբերի 23-25-ը: Այս տարի «Հայկի նետեր» միջազգային մրցաշարը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին, սրբադասված 1.5 միլիոն զոհերի հիշատակին:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 01.12-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 27-31-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 12.50-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 11.25-ի սահմաններում Արարատի մարզի Մասիս քաղաքի «Կայարան» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ կատարելիս բետոնե սալիկը պոկվել և ընկել է 1984 թ. ծնված Բ. Ղ.-ի և 1980 թ. ծնված Ժ. Բ.-ի վրա:
Ինդոնեզիայում անտառային խոշոր հրդեհներ են բռնկվել, որոնց ծուխը տարածվել է արշիպելագի տարածքի 75%-ում, հայտնում է Jakarta Globe-ը՝ հղում կատարելով Երկրի հիդրոօթերևութաբանության, կլիմատոլոգիայի ու երկրաբանության ազգային վարչության տվյալներին:
Անգլիայի առաջնության 10-րդ տուրում «Չելսին» պարտվեց «Վեսթ Հեմին» (1:2), «Արսենալը» սեփական հարկի տակ հաղթեց «Էվերթոնին» (2:1), իսկ մանչեսթերյան դերբիում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ (0:0):
Լիբանանի անվտանգության ուժերն այսօր Բեյրութի միջազգային օդանավակայանում ձերբակալել են Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդել Մոսհեն բեն Վալիդ Աբդել Ազիզին
Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում «Զենիթը» ջախջախեց «Անժիին» (5:1), «Դինամոն» սեփական հարկի տակ պարտվեց «Սպարտակին» (2:3), իսկ «ԲԿՄԱ»-ն արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Թերեքի» հետ (0:0):
Ռուսաստանում մենք զբաղվում ենք ներդրումներով, արդյունաբերությամբ և շինարարությամբ, դա է հիմնականը, նոր տեխնոլոգիաներ, գիտություն, մեծ ներդրումներ ունենք գիտության մեջ։
Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Ռեալն» արտագնա խաղում հաղթեց «Սելտային» (3:1), «Բարսելոնան» հաղթեց «Էյբարին» (3:1), իսկ «Ատլետիկոն»` «Վալենսիային» (2:1):
2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը կազմակերպելու և անցկացնելու նպատակով հանրապետության տարածքում օրենքով սահմանված կարգով և ժամկետում կազմավորվել են թվով 1997 տեղամասեր, սահմանվել են տեղամասերի հերթական համարները և տեղամասային կենտրոնները:
Բունդեսլիգայի 10-րդ տուրում «Բավարիան» հաղթեց «Քյոլնին» (4:0), «Վոլֆսբուրգն» արտագնա խաղում հաղթեց «Դարմշտադին» (1:0), իսկ Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ հաղթեց «Աուկսբուրգին (5:1):
«Մեր սիրելի Քրիստինե Պեպելյանը սահմանապահ Բաղանիսին նվիրաբերեց 600.000 դրամ գումար: Շնորհակալություն Քրիստինեին՝ մեր կողքին լինելու և օգնելու համար: Գումարը կօգտագործենք գյուղի գիշերային լուսավորության ցանցը ընդլայնելու նպատակով»:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այս տարվա դեկտեմբերի 6-ին տեղի է ունենալու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որի նախագիծն Ազգային ժողովն ընդունեց 104 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ: Մոտ երկու շաբաթ հետո մեկնարկելու է հանրաքվեի նախընտրական քարոզարշավը, որը սովորական քարոզարշավներից տարբերվելու է նրանով, որ ներառելու է սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների կամ, այսպես կոչված, «Այո»-ի և դրա ընդդիմախոսների կամ «Ոչ»-ի քարոզչությունները միաժամանակ:
Մոսկվայի շրջանում մոտական օրերին եղանակը կտրուկ կփոխվի: Ռուսաստանի մայրաքաղաքի փողոցներում ներկայում 8 աստիճան տաքություն է, սակայն չորեքշաբթի օրվանից ամեն ինչ կփոխվի, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ հղում կատարելով հիդրոօթերևութաբաններին:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 10.50-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թբիլիսիում իր աշխատանքն է սկսում Հարավային Կովկասի անվտանգության III ֆորումն ու անվտանգության համաժողովը, որը կբացի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»: