
Բաքուն հնարավոր է համարում մասնակցությունը ԵՏՄ-ին. իշխանություններ

Ադրբեջանը հնարավոր է համարում անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, սակայն դրանից առաջ հարկավոր է վերլուծել, թե ինչ դրական և բացասական կողմեր կունենա անդամակցությունից երկիրը: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի ու արդյունաբերության փոխնախարար Սևիջ Հասանովան:
«Մենք հնարավոր ենք համարում անդամակցությունը այն միություններին, որոնք օգուտ կբերեն Ադրբեջանին: Դրա համար հարկավոր է անալիզի ենթարկել նման կազմակերպություններին անդամակցելու դեպքում դրական և բացասական կողմերը, հարկավոր է անցկացնել մասնակցության մանրամասն ուսումնասիրություն»,- հայտարարել է նա լրագրողներին: