«Ռունիին պետք է որոշ ժամանակ անցկացնել խաղից դուրս, որպեսզի ներսում նորից կրակ վառվի»
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ալան Շիրերը հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին հանգիստ է հարկավոր:
«Ես Ուեյնի ամենամեծ երկրպագուն եմ և չեմ ասում, որ նա որպես խաղացող վերջացած է: Բայց եթե ընդհանրապես կա ֆուտբոլիստ, ում հարկավոր է մարտկոցները վերալիցքավորել, դա Ռունին է:
Կայծը լքել է Ռունիին: Ուեյնին պետք է որոշ ժամանակ անցկացնել խաղից դուրս, որպեսզի ներսում նորից կրակ վառվի»,- գրել է Շիրերը:
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն իր կարծիքն է հայտնել նաև այն մասին, թե ինչ դիրքում է ավելի լավ օգտագործել Ռունիին:
«Վան Գալը Ռունիին վերադարձրել է հարվածային կենտրոնական հարձակվողի տեղն այն ժամանակ, երբ Անտոնի Մարտիալը ավելի լայն է գործում: Ես կարծում եմ, որ դա Ռունիի համար օպտիմալ դերը չէ, չէ որ պայթուցիկ արագությունն այլևս չկա:
Ռունիին պետք է օգտագործել 10 համարի դիրքում: Պետք չէ Ուեյնին այստեղից այնտեղ տեղափոխել: Մարտիալի արագությունը ավելի հարմար է կենտրոնում խաղալու համար»,- ասել է բրիտանացին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը