Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Trend գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի՝ Նոյեմբերյանի շրջանի բնակիչ Լուսինե Ղուկասի Աբովյանը (1942 թվականին ծնված), ով նոյեմբերի 8-ին Ղազախի շրջանում հատել է սահմանը:
«Զգացողությունները շատ տհաճ են: Այսօրվա խաղում կարելի էր խուսափել պարտությունից: Մենք ավելի լավ էինք խաղում մրցակցից, բայց առաջին 15 րոպեներին «Լիվերպուլի» ֆուտբոլիստները կարծես դաշտում չլինեին»:
Dubai Airshow 2015 միջազգային ավիասրահում Ռուսաստանն Իրանի հետ պայմանագիր է կնքել С-300 համակարգեր մատակարարելու վերաբերյալ, հայտնում է LifeNews-ը:
1 շաբաթում ապաստան ստանալու որոնումներով Շվեդիա է ժամանել ավելի քան 10 հազար փախստական, ինչը բացարձակ ռեկորդ է շաբաթական կտրվածքով, հայտնել է Շվեդիայի միգրացիոն վարչությունը:
Մոտ օրերս Մոսկվայի շրջանում ցրտեր կգրանցվեն: Ջերմաստիճանի սնդիկի սյունը կիջնի՝ հասնելով մինուսի, անձրևներին կփոխարինի ձյունը:
Մ. Լ.-ի պայուսակից հայտանաբերել և առգրավել են 16 բջջային հեռախոս, 9 ականջակալ, բջջային հեռախոսի 6 լիցքավորիչ և 2 «USB» լար:
«ՀԱԿ-ն ամեն տեղ ունենալու է վստահված անձ, այլ հարց է, որ տարբեր ուժի մարդիկ են դրանք: Տեղեր կան, որ մենք գիտենք՝ և՛ ուժեղ են, և՛ գրագետ, և՛ համարձակ, ավելի շուտ կզոհվեն, քան կթողնեն, որ որևէ ընտրակեղծիք լինի, տեղեր կան, որ նույնքան համարձակ, ուժեղ ու գրագետ չեն, այդտեղ իշխանությունը ստանում է խաղալու ռեսուրս»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
ՌԴ «Փոխադրումների կազմակերպիչ» պետական հաստատություն ու ՌԴ Մոսկվայի Տրանսպորտի ոլորտում վերահսկողություն իրականացնող բաժնի վարչության աշխատակիցները կասեցրել են Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի աշխատանքը, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով գերատեսչության կայքին:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Քննչական մարմինների ու հատուկ ծառայությունների աշխատակիցները, որ անցկացրել են Սինայի թերակղզում Аirbus 321-ի աղետի պատճառների հետաքննություն, ինքնաթիռի պոչի հատվածի բեկորներից մեկում հայտնաբերել են տարօրինակ պատռված խոռոչ, հայտնում է LifeNews-ը:
Ադրբեջանի զինված ուժերում, հավանաբար օրերս, գրանցվել է զինծառայողի մահվան հերթական դեպքը, տեղեկությունը որի մասին ադրբեջանական պաշտոնական աղբյուրներում դեռևս տեղ չի գտել։
Այսօր Լատվիայում մեկնարկում են Լատվիայի Ազգային զինված ուժերի ու ՆԱՏՕ-իարագ արձագանքման Arrcade Fusion 15 ուժերի զորավարժությունները, որոնց կմասնակցի ավելի քան 500 զինծառայող:
Ժողովուրդը դեմ է սահմանադրական փոփոխություններին: Այսպիսի տեսակետ այսօրվա ասուլիսին հայտնեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը. «Իշխանությունը, որ մի քիչ ավելի ազնիվ լիներ, կընդուներ, որ մեր բանակն ամբողջ ժողովուրդն է։ Երբ ասում եմ` մեր, միայն ՀԱԿ-ին նկատի չունեմ։ Ամբողջ ժողովուրդը դեմ է նոր Սահմանադրությանը: Միակ խնդիրը այդ դիմադրությունը կազմակերպելն ու արդյունքի հասնելն է»:
Փաստ առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ ինքնասպանության հասցնելը: Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
Մեր հաղորդման ընթացքում մենք անդրադառնալու ենք տարբեր արդիական խնդիրներին՝ ներքին և արտաքին քաղաքականություն, տարածաշրջան, ոլորտային հիմնահարցեր և այլն: Իհարկե, հաշվի առնելով հարցի կարևորությունը, այս փուլում հաղորդումների մի մասը նվիրվելու է սահմանադրական հանրաքվեին:
10 օր առաջ վթարի է ենթարկվել դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանը: Նա գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Լոնդոնը Մոսկվային է փոխանցել Սինայում կործանված ռուսական A321 ինքնաթիռում ահաբեկչության հավանականության մասին տվյալները, հայտնում է RIA Novosti-ն:
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, գողություներ են տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Գետազատ գյուղի բնակիչ, 50-ամյա Շիրին Կայմազովը կեսգիշերին կնոջ հետ վերադառնալով տուն՝ նկատել է, որ տունն ամբողջովին տակնուվրա է արված ու թալանաված:
Թուրքիայի իրավապահ մարմինների անցկացրած օպերացիայի ընթացքում ձերբակալվել է 38 մարդ, որոնք մտադրություն են ունեցել միանալ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Յուվենթուսը» հաղթեց «Էմպոլիին» (3:1), «Ռոման» հաղթեց «Լացիոյին» (2:0), իսկ «Ինտերը»` «Տորինոյին» (1:0):
ՀՀ ԱՆ աշխատակազմի հանրային առողջության և երեխաների առողջության պահպանման բաժինների ղեկավարները հանդիպեցին Պարենի համաշխարհային ծրագրի /ՊՀԾ/ հրավերով Հայաստան ժամանած ՊՀԾ տարածաշրջանային գրասենյակի սնուցման հարցերով խորհրդատու Միշել Դուրային` կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագիրը և ծրագրին առնչվող սնուցման ու սննդի հարստացման առանձին հարցեր քննարկելու համար:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ձերբակալել է Ադրբեջանի ազգային անվտանգության հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Միրազիզ Ասկերովը: Այս մասին Trend-ին հայտնել են իրավապահ մարմինները:
Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Չելսին» արտագնա խաղում պարտվեց «Սթոք Սիթիին» (0:1) «Արսենալը» լոնդոնյան դերբիում ոչ ոքի խաղաց «Տոտենհեմին» (1:1), իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Վեսթ Բրոմվիչին (2:0):
Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում «Սպարտակը» արտագնա խաղում պարտվեց «Թերեքին»(1:2), «ԲԿՄԱ»-ն պարտվեց «Կրասնոդարին» (1:2), իսկ «Զենիթը»` «Լոկոմոտիվին» (0:2):
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նոյեմբերի 9-ին կայցելի Ուկրաինա: Այցը կկայանա ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում, հայտնում է korrespondent.net-ը:
Սիրիական զորքերը Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ավիացիոն խմբի օգնությամբ հարվածներ են հասցնում ԴԱԻՇ-ի զինյալներին: Նրանց արդեն հաջողվել է ազատագրել մի քանի բնակելի կետեր, այդ թվում՝ Լաթաքիա քաղաքում գտնվող Գմամ քաղաքը, հայտնում է LifeNews-ը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի 2-րդ, 4-րդ, 9-րդ փողոցների, «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի ջրամատակարարումը:
Եգիպտոսում տեղի ունեցած ավիաաղետը շարունակում է ազդել ռուսական «Կոգալիմավիա» ընկերության աշխատանքի վրա: Սինայում ինքնաթիռի կործանումից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել 20 բորտ-ուղեկցորդ, հայտնում է LIfeNews-ը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՆ ներքին աուդիտի կոմիտեի նիստը, որի օրակարգում ընդգրկված էին ներքին աուդիտի 2015 թվականի տարեկան ծրագրով նախատեսված, ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող 5 կազմակերպություններում իրականցված աուդիտորական ուսումնասիրությունների հաշվետվությունները: