Բաժիններ՝

«Կոգալիմավիան» ստացել է 23 մլն դոլարի փոխհատուցում А321-ի աղետի համար

Ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերությունը, որին պատկանում էր Եգիպտոսի Սինայի թերակղզում կործանված А321 ինքնաթիռը, ստացել է 23 մլն դոլարի չափով փոխհատուցում: Այս մասին հայտնում է BBC-n:

Ինչպես ասվում է ապահովագրական «Ինգոսստրախ» ընկերության հաղորդագրության մեջ, А321-ի պայթյունը ճանաչվել է «ապահովագրական դեպք», ասվում է ապահովագրող ընկերության հաղորդագրության մեջ:

«Ինգոսստրախ» ընկերությունը շարունակում է նաև փոխհատուցում տրամադրել А321-ի զոհված ուղևորների ազգականներին: Ներկայում այդ փոխհատուցումների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 143 միլիոն ռուբլի:

Ռուսական ավիաընկերության ինքնաթիռը կործանվել էր հոկտեմբերի 31-ին Շարմ-էլ-Շեյխի օդանավակայանից դուրս գալուց կես ժամ անց՝ Էլ-Արիշ քաղաքի մոտակայքում:
Ինքնաթիռում գտնվող 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել էին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս