Բաժիններ՝

Իտալացի պաշտոնյան հրաժարական է ներկայացրել «անպարկեշտ» սուրբծննդյան եղևնու պատճառով

Իտալական Ուրբինո քաղաքի արվեստաբան, Սիցիլիայի նախկին քաղաքապետ, քաղաքային խորհրդի անդամ Վիտորիո Սգարբին հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ պատմական կենտրոնում տեղադրվել է ժամանակակից սուրբծննդյան եղևնի, հայտնում է The Local-ը:

Վիտորիո Սգարբին կատաղության մեջ է ընկել, երբ առանց իր հետ խորհրդակցելու մոխրագույն ապակուց եղևնի է տեղադրվել կենտրոնական Պյացա դելլա Ռեպուբլիկա հրապարակում:

Նա կոնստրուկցիան որակել է «անօգուտ, անբարոյական ու անճոռնի»: Սգարբին հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե «անպարկեշտ» եղևնին չհեռացվի ու պահել է իր խոստումը:

Սգարբին Ուրբինոյի քաղաքային խորհրդի անդամ է դարձել 2014 թվականի հունիսին ու իր նպատակն էր հայտարարել պահպանել քաղաքի պատմական կենտրոնի գեղարվեստական ու մշակութային ամբողջականությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս