Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի զինյալները 1 տարում կորցրել են իրենց տարածքների 14 տոկոսը. IHS

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը 2015թ. կորցրել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքների 14%-ը (12,8 հազար քառակուսի կիլոմետր), ասվում է IHS հետազոտական կենտրոնի հայտարարության մեջ, որը կազմվել է բաց աղբյուրների տեղեկությունների հիման վրա: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:

2015թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 14-ը, համաձայն հետազոտության արդյունքների, ԴԱԻՇ-ը զրկվել է Թուրքիայի ու Սիրիայի հյուսիսային սահմանին կից ընդարձակ տարածությունից, ներառյալ սահմանային անցակետից, որից ճանապարհ էր բացվում դեպի Էր-Ռաքքա, ասվում է կազմակերպության հաշվետվությունում:

Խմբավորումը կորցրել է նաև Տիկրիտ քաղաքը, Էր-Ռաքքայի ու Մոսուլի միջև ընկած ճանապարհահատվածի հիմնական մասը, ինչը բարդացնում է ապրանքների տեղափոխումն ու զինյալների տեղաշարժը քաղաքների միջև:

IHS-ի տվյալով՝ ներկայում ԴԱԻՇ-ի գրաված տարածքները կազմում են գրեթե 78 հազար քառակուսի կիլոմետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս