
Ռուսաստանը դյուրացնում է վիզայի ստացումը Վրաստանի քաղաքացիների համար

Ռուսաստանը վաղվանից՝ դեկտեմբերի 23-ից, հեշտացնում է Վրաստանի քաղաքացիների համար այցագրի (վիզայի) ստացումը, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքին:
«Ռուս-վրացական հարաբերությունների նորմալացման գործընթացի և մեր երկրների միջև դրական միտումների խթանման հետաքրքրությունների համատեքստում, սկսած 2015 թվականի դեկտեմբերի 23-ից Վրաստանի քաղաքացիների համար կձևակերպվեն գործնական, աշխատանքային, ուսումնական ու մարդասիրական ցանկացած տևողության վիզաներ, ինչպես նաև հաճախակի վիզաներ՝ անկախ այն բանից՝ կա՞ արդյոք ազգակցական կապ հրավիրողի ու հրավիրյալի միջև առկա հրավերում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռուսական կողմը չի բացառում Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի սահմանումը: