Բրունեյի սուլթանն արգելել է երկրում տոնել Սուրբ Ծնունդը. Telegraph
Բրունեյի սուլթան Հասսանալ Բոլկիախը նախազգուշացրել է պետության քաղաքացիներին, որ Սուրբ ծնունդը տոնել ցանկացողները կարող են ազատազրկվել 5 տարով, հայտնում է The Telegraph-ը:
Մուսուլմանական երկրի իշխանությունները հայտարարել են, որ բանտարկություն կարող է սպառնալ իսլամի յուրաքանչյուր հետևորդի, ով կցանկանա ուղարկել տոնական բացիկ կամ որոշի հագնել Սանտա-Կլաուսի կոստյում:
Միաժամանակ, այլ կրոնների ներկայացուցիչներին կթույլատրվի տոնել Սուրբ Ծնունդը, միայն թե իրենց «միությունների շրջանակում»: Բրունեյի կրոնի հարցերով նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ «Սուրբ Ծնունդն անթաքույց տոնելը կարող է վնաս հասցնել մուսուլմանների հավատին»:
Ընդ որում՝ Բրունեյի բնակչության միայն 65%-ն է մուսուլման: Նրանցից շատերը դժգոհ են երկրի իշխանությունների որոշումից ու սոցցանցերում սկսել են տեղադրել սուրբծննդյան լուսանկարներ #MyTreedom հեշթեգով: