Բաժիններ՝

Կյանքս երկրորդ իմաստը գտավ. Գոհար Հովհաննիսյանը՝ դստեր էքստրեմալ ծնունդի և երկրորդ անսպասելի դեպքի մասին. Life.panorama.am

Երգչուհի Գոհար Հովհաննիսյանի էքստրեմալ ծննդաբերության մասին Life.panorama.am-ը արդեն պատմել է, իսկ այսօր՝ փոքրիկ Գայանեի ծնունդից 40-օր անց, մենք զրուցել ենք երգչուհու հետ, ով մեզ պատմել է փոքրիկի ծնունդից հետո Ավստրալիայի հյուսիսում գտնվող Պերթ քաղաքում իր անցկացրած օրերի եւ դստեր ծնունդից հետո կյանքի փոփոխության մասին:

«Աղջկաս ծնունդը իսկական երազի նման էր, ինքնաթիռում սկսվեցին երկունքիս ցավերը, որը իսկական խառնաշփոթ առաջացրեց ողջ ինքնաթիռում, անմիջապես վայրէջք կատարվեց, ինձ տեղափոխեցին հիվանդանոց եւ ծնվեց իմ հրաշքը: Այդ ամենն այնքան արագ տեղի ունեցավ, որ ես հիմա անգամ մանրամասները չեմ կարողանում հիշել, իսկապես կարծես երազ լիներ, որը կատարվեց վայրկյանների ընթացքում»,- պատմեց երգչուհին ու շարունակեց.

«Երբ երկրորդ երեխան չէի ունեցել, կարծում էի, որ առաջնեկի նման էլ ոչ մի երեխայի այսպես չեմ սիրի, բայց իսկապես կյանքս երկրորդ իմաստը գտավ: Դստերս հետ աննկարագրելի կապվածություն ունեմ, նա իմ փոքրիկ ընկերն է, անգամ այնտեղ՝ Պերթ քաղաքի հիվանդանոցում, բժիշկներն ու քույրերը զարմացած էին, թե ինչպես եմ վերաբերվում բալիկիս հետ: Օտարության մեջ, երբ մենակ էի, աղջկաս հետ անընդհատ խոսում էի, երգում նրա համար, նա էլ ասես ինձ հասկանում էր, լուռ իր աչուկներով նայում էր ինձ ու լաց չէր լինում, ես էլ ինձ ուժեղ էի զգում, ծիծաղելով ասում էի, որ բժիշկները կմտածեն, թե խելագար եմ»:

Եգչուհին պատմեց նաեւ, որ անսպասելի վերաբերմունքի է արժանացել Սիդնեյ-Դուբայ չվերթի ավիաընկերության կողմից. «Սիդնեյ-Դուբայ չվերթի ավիաընկերությունը մեծ վնասներ կրեց, երբ ինքնթիռը 13 ժամ թռչելու փոխարեն ստիպված եղավ նորից հետ գնալ եւ անսպասելի վայրէջք կատարել, նրանք հետաքրքիր մի ժեստ արեցին. մի քանի օր անց ծաղիկներ, խաղալիք ու փուչիկներ ուղարկեցին՝ շնորհավորելով եւ շնորհակալություն հայտնելով, որ իրենց չվերթի ժամանակ մի նոր կյանք ծնվեց, որ իրենց համար դա ոչ թե վնաս էր, այլ շատ հաճելի իրադարձություն»,- պատմեց Գոհարը:

Ի դեպ, Գոհար Հովհաննիսյանը հայտնեց, որ ի տարբերություն շատերի կարծիքի, աղջիկը ՀՀ քաղաքացի է. «Շատերը կարծում են, որ Ավստրալիայի քաղաքացիություն ունենալու համար ենք այնպես արել, որ աղջիկս այնտեղ ծնվի, բայց չէ որ ծնունդը Աստծո ձեռքում է, աղջիկս ծնվեց կանխատեսվածից մեկ ամիս շուտ՝ Ավստրալիայում, բայց ունեցավ ՀՀ քաղաքացիություն»,- նկատեց նա:

Բալիկի ծնունդից 20 օր հետո միայն Գոհար Հովհաննիսյանը թույլտվություն է ստացել Հայաստան գալու, իսկ մինչ այդ նրա հետ կատարվել է երկրորդ հետաքրքիր ու անսպասելի դեպքը. «Ինձ բժիշկը թույլ չտվեծ բալիկիս ծնվելուց անմիջապես հետո վերադառնալ, եւ ստիպված էի, որոշ ժամանակ հյուրանոցում ապրել, բայց կրկին հրաշքի շարունակությամբ հիվանդանոց եկավ անծանոթ մի հայուհի Էմմա անունով, ով այնտեղ է ապրում արդեն 20 տարի: Նա ինձ ասաց, որ պարզապես թույլ չի տա հյուրանոցում ապրել եւ հրավիրեց իր տուն: 20 օր մենք նրա տանը իսկական տան անդամի նման ենք ապրել իր 4 երեխաների հետ միասին: Մինչ այսօր էլ նրա հետ կապս շարունակվում է, ի դեմս Էմմայի՝ նոր քույր եմ ձեռք բերել: Նրա միջոցով հասկացա, որ կապ չունի հայը աշխարհի որ երկրում է ապրում, հայը իր ջերմությամբ մնում է հայ»,- պատմեց Գոհարը:

Գոհար Հովհաննիսյանը նկատեց, որ փոքրիկ Գայանեն արտաքանպես շատ նման է եղբորը, խնամքի հարցում էլ երգչուհին դժվարություններ չի կրում, մեծ սիրով է զբաղվում:

Երգչուհին ու ամուսինը՝ դհոլահար Գուրգեն Թամրազյանը, երեխայի ծնունդից հետո կարեւորում են մկրտությունը. «Մեր տղային մկրտեցինք մեկ տարեկանում, մտածում ենք, որ մեր Գայանեին էլ մկրտենք իր առաջին տարեդարձին: Աստված առաջ, շատ ենք կարեւորում մկրտությունը»,- նշեց նա:

Շարունակությունն` այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս