
Իրանի նկատմամբ պատժամիջոցներն այսօր չեղյալ կհայտարարվեն. ԱԳՆ

Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցներն այսօր՝ հունվարի 16-ին, չեղյալ կհայտարարվեն, հաղորդում է Reuters գործակալությունը։
Զարիֆի խոսքով՝ պատժամիջոցների չեղարկումը դրական իրադարձություն է ինչպես Իրանի, այնպես էլ ողջ Մերձավոր արևելքի համար, սակայն «որոշ մարդիկ» մտավախություն ունեն միջուկային գործարքից ու շարունակելու եմ դեմ հանդես գալ դրան:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ատոմային էներգիայի միջուկային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցը Իրանի միջուկային ծրագրի պայմանների վերաբերյալ, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի այսօր:
Զարիֆն այսօր մեկնել է Վիեննա, որտեղ պետք է ելույթ ունենա Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի պայմանների կատարման վերաբերյալ, որը կնքվել էր Թեհրանի ու «վեցյակի» միջև:
Իրագործման օրը (Implementation Day) ՄԱԳԱՏԷ-ն պետք է հաստատի միջուկային համաձայնագրի դրույթների կատարումը: Այդ օրը Իրանի վրայից կհանվեն ՄԱԿ-ի ԱԽ-ի բոլոր պատժամիջոցներն ու ԵՄ-ի ու ԱՄՆ-ի պատժամիջոցների մի մասը: