Բաժիններ՝

2015թ. ԴԱԻՇ-ի զինյալները Սիրիայում հավաքագրել են 1800 երեխայի

Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման զինյալները 2015 թվականին իրենց շարքերն են ընդունել շուրջ 1800 սիրիացի երեխաների: Այս մասին հայտնում է EFE գործակալությունը՝ հղում կատարելով Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհրդի տվյալներին:

Նշվում է, որ 350 երեխա արդեն սպանվել է: Մասնավորապես, նվազագույնը 48 «նորակոչիկ» դարձել է մահապարտ-ահաբեկիչ ու սպանվել հանձնարարությունների կատարման ժամանակ:

Սիրիայում ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող տարածքներում գործում են կամավոր անչափահասների հավաքագրման կետեր: Երեխաները մարզումներ են անցնում ահաբեկիչների ճամբարներում, ինչից հետո նրանց օգտագործում են ահաբեկչություններ իրականացնելու, մարտական գործողությունների մասնակցելու մեջ:

Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը նշում է, որ ահաբեկիչները հունվարին ավարտել են 175 անչափահասից բաղկացած խմբի մարզումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031