
Քեմերոն Դիասն իր նոր գրքի շապիկի համար լուսանկարվել է առանց դիմահարդարման

Նվաճելով դերասանական կարիերայի բարձունքները՝ Քեմերոն Դիասը տպագրեց իր առաջին գիրքը, որը վերաբերում է առողջ սննդին ու սեփական մարմնի նկատմամբ սիրուն: Գիրքը կրում է «Գիրք մարմնի մասին. քաղցի օրենքը, ուժի գիտությունն ու սեփական մարմինը սիրելու այլ եղանակներ» խորագիրը:
Գրքի հաջողությունն այնքան է ոգևորել աստղին, որ նա որոշել է կանգ չառնել, ու 2015թ. նոյեմբերին հայտարարեց այն մասին, որ շուտով լույս կտեսնի իր երկրորդ գիրքը:
Դերասանուհին, ժամանակ չկորցնելով, արդեն ցուցադրել է ապագա գրքի շապիկը, որի համար էլ անձամբ լուսանկարվել է, հայտնում է spletnik.ru-ն:
Կանանց սովորեցնելով վարել առողջ ապրելակերպ ու սիրել սեփական մարմինը՝ Քեմերոնը՝ հետևելով սեփական կանոններին, գրքի շապիկին հայտնվել է գրեթե առանց դիմահարդարման: Լուսանկարում դերասանուհու դեմքը չի ենթարկվել ռետուշի, այնպես էլ կարելի է նկատել 43-ամյա աստղի բոլոր կնճիռները: