Համացանցում լայն տարածում է գտել նոր կերպար՝ Էրլ անունով տխուր մռութ ունեցող շուն, որը հայտնի է դարձել նրանով, որ կենդանու ամերիկացի տերը՝ Դերեք Բլումինֆիլդը, նրա լուսանկարը հրապարակել է Reddit-ում, հայտնում է Daily Mail-ը:
1953-ին Հյու Հեֆները գնեց լուսանկարի լիցենզիան 500 դոլարով, ու Մոնրոն հայտնվեց Playboy ամսագրի առաջին թողարկման շապիկին: Ամսագիրը վաճառվեց 50000 օրինակով:
Apple-ը բանակցություններ է վարում BMW-ի հետ, որպեսզի պատրաստի իր էլեկտրամոբիլը բավարական ավտոկոնցեռնի i3 մոդելի հիման վրա, հայտնում է գերմանական Manager Magazin-ը:
Որքան էլ տարօրինակ կամ հիմար թվա, բայց կանանց մեծ մասը համառորեն կարծում է, որ տղամարդիկ իրենցից շատ ավելի թույլ են՝ խելացիության աստիճանով: Իհարկե, մեր մոլորակի վրա կյանքը ղեկավարում է սերը, և հաճախ հանուն սիրո տղամարդիկ պատրաստ են ներել գրեթե ամեն ինչ, բայց միևնույն ժամանակ՝ կանայք հաճախ շատ հեռու են գնում իրենց մտադրություններում և դրանք իրականացնելու քայլերում:
Դաֆնա Սելֆը 87 տարեկան է: Նա ծնվել է 1928թ. հուլիսի 1-ին: Մոդելը չի պատրաստվում «թոշակի» գնալ: Նա պարբերաբար մասնակցում է ցուցադրությունների, նկարահանվում ամսագրերի շապիկների համար և ներկայացնում աշխարհի ամենահայտնի բրենդերը:
Ինչպես արագ տեղադրել ամսաթիվը: Shift+Alt+D կոճակների համադրությունը թույլ կտա տեքստում տեղադրել ամսաթիվը:
Նախորդ եռամսյակի համեմատ ՍՎՑ-ն նվազել է 0,2 տոկոսային կետով, իսկ նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ՝ 0,5 տոկոսային կետով։
Շատ արագ փոխվող աշխարհում միակ մարտավարությունը, որը երաշխավորված ձևով կապահովի պարտություն, ռիսկի չդիմելն է:
2015թ-ի հուլիսի 27-31-ն ընկած արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 207,700,651 դոլար 478.12 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 216,900,884 ԱՄՆ դոլար 478.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Լյարդի, լեղուղիների հիվանդության ժամանակ լավ օգնում է մեղրը վարսակի, հնդկացորենի, գարու շիլաների հետ զուգորդված, կամ մեղրը նուշի, ընկույզի, ձիթապտղի հետ օգտագործելը:
«Մենք այդ հարցը քննարկել ենք կառավարությունում պարոն Սրմաքեշի հետ, և նա առաջարկել է 10 մլն ԱՄՆ դոլար ներդնել Գյումրիում, ստեղծել մի կառույց, որը կֆինանսավորի այն բոլոր տնտեսական ծրագրերը, որ կներկայացնեն Շիրակի մարզի գործարարները՝ փոքր ու միջին բիզնեսը: Կարծում եմ՝ դա կնպաստի տնտեսական ակտիվությանը և աշխատատեղերի ստեղծմանը Շիրակի մարզում: Առաջարկել եմ, որ նաև կառավարությունը 20 տոկոսի՝ 2 մլն ԱՄՆ դոլարի չափով մասնակցություն ունենա, ընդհանուր գումարը կկազմի 12 մլն ԱՄՆ դոլար, և ամենակարևոր հանգամանքը, որ դա լինելու է տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով, յոթ տարի ժամկետով», – նշել է Հովիկ Աբրահամյանը:
Մեր մարզիկը Հայաստանի պատվիրակությանը պարգևել է առաջին հաղթական մեդալը` Լոս Անջելես քաղաքում հուլիսի 22-ից մեկնարկած Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր այցելել է Գյումրի: Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ մինչև ՀԷՑ-ում աուդիտի ավարտը պետությունը էլեկտրաէներգիայի թանկացման դիմաց կվճարի «Որոտան կասկադի» վաճառքից ստացված գումարներից:
Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ նախագծերին և ծրագրերին: Այդ համատեքստում, կարևորվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը` երկկողմ կապերի հետագա սերտացման գործում:
ՀՀ առողջապահության նախարարությունը հետևողական է մայրական մահացության յուրաքանչյուր դեպքի պատճառը պարզելու գործում և ակնկալում է անաչառ ուսումնասիրություն:
«Երևանյան ամառ 2015»-ը Կարապի լճի բացօթյա էկրանի շուրջ էր հրավիրել լավ կինոյի սիրահարներին՝ դիտելու «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացված խաղարկային ու վավերագրական կարճամետրաժ ֆիլմերից 4-ը։ Ցուցադրված ֆիլմերը նկարահանել են հայ կինոռեժիսորներ՝ Հայաստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարում է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի՝ չեխերեն, հոլանդերեն, սերբերեն, լատվերեն, լիտվերեն, հունգարերեն, ռումիներեն, չիներեն և ճապոներեն լեզուներից որակավորման արտահերթ ստուգումների (այսուհետ՝ որակավորման ստուգում) անցկացման մասին:
Հատկապես վտանգավոր է այս եղանակին օգտագործել պահածոյացված մթերքներ: Իսկ տանը պատրաստվող պահածոներից առաջարկում եմ ընդհանրապես հրաժարվել: Պահածոյացված մթերքն անվտանգ է, եթե գնված է խանութից, քանի որ արդյունաբերական պայմաններում պատրաստվող սննդամթերքը անցնում է մշակման պրոցեդուրաներ, իսկ տան պայմաններում պատրաստված պահածոները վտանգավոր են ոչ միայն առողջության, այլև կյանքի համար»:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1100 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից ու ՌՊԳ-7, ՀԱՆ-17 և ՀՀՆ-9 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17000 կրակոց:
Այս անգամ էլ կողոպտչի թիրախը կին էր: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
ԱՄՆ Մերիլենդ նահանգի նահանգապետ Լարի Հոգանը հայտարարել է Բալթիմորի քաղաքային բանտի տղամարդկանց քննչական մեկուսարանի փակման մասին, որը հայտնի էր կոռուպցիոն սկանդալներով, տեղեկացնում է CNN-ը:
Գիտնականները որոշել են 3 լավագույն ըմպելիքները: Ամենօրյա լավագույն ըմպելիքներն են՝ թեյը, սուրճը և կաթը: Վաշինգտոնի սննդի տեխնոլոգիաների ինստիտուտի մասնագետների այս եզրակացությունները հրապարակվել են Medical Tribune ամսագրում:
Նրանց մեղադրանք է առաջադրվել պետական սահմանն ապօրինի հատելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մաս): Խափանման միջոց ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Այս ուրբաթ «Կադրերի բաժին N 168»-ը բացառիկ է՝ նախ, որ այստեղ այս և առաջիկա շաբաթվա ընթացքում կներկայացվի աշխարհահռչակ վավերագրող ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի 168.am-ին առաջարկած երեք ֆիլմերից առաջինը: Հետո, անկեղծ խոստովանելով՝ պետք է ասել, որ առնվազն անսասելի էր Վարպետի արձագանքը՝ լրատվամիջոց ներկայացնող լրագրողի զանգն ի սկզբանե չմերժելու նրա ժեստը: Պարոն Փելեշյանի հետ մեր զրույցը բավական երկար էր:
Դառը շոկոլադի մի կտորը կամ համեղ շոկոլադե կոնֆետը հաճույքի ու էներգիայի աղբյուր են: Շոկոլադի բաղադրության մեջ առկա կոֆեինը առույգացնում է, օգնում կենտրոնանալ, իսկ բարձր տրամադրությունը օգնում է հաղթահարել աշխատնաքային խնդիրներն ու խուսափել սթրեսային իրավիճակներից:
Սամարայի «Ավիակոր» ավիագործարանը կասեցնում է «Ան-140» ինքնաթիռների արտադրությունը Ուկրաինայի իշխանությունների դիրքորոշման պատճառով, հայտնել է ձեռնարկության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Գուսևը:
«Սա մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս շփվել միմյանց հետ և ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը: Դա գերակա խնդիր է կառավարության համար, և մենք ջանք ու նյութական ռեսուրս չենք խնայելու, որպեսզի այս ձևաչափով մեր շփումներն ու կապերն ամրապնդենք: Դա բխում է մեր պետության շահերից, և ես սա համարում եմ ազգանվեր, հայանպաստ ծրագիր», – նշել է վարչապետը:
Այսօր Բաքվի զինվորական դատարանը հրապարակել է Հեյդար Ալիևի անվան Բարձրագույն ռազմական դպրոցի նախկին ղեկավար, գնդապետ Միրզալի Յուսիֆովի դատավճիռը, հայտնում է APA գործակալությունը:
Կառավարությունում այսօր ստորագրվել է «Հայաստան-Միացյալ ազգերի կազմակերպություն. 2016-2020 թթ. Զարգացման աջակցության ծրագիր»-ը: Փասաթղթուղը ստորագրել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Բրեդլի Բուզետտոն:
«Այս առումով մեր խորհուրդն ունենալու է մեծածավալ աշխատանքի դաշտ՝ «Հետ–2015 զարգացման նոր օրակարգը» Հայաստանի կարիքներին համապատասխան տեղայնացնելու և իրականացնելու համար»,- ասել է վարչապետը: