«Ամենատխուր շունը» դարձել է համացանցի նոր աստղ
Համացանցում լայն տարածում է գտել նոր կերպար՝ Էրլ անունով տխուր մռութ ունեցող շուն, որը հայտնի է դարձել նրանով, որ կենդանու ամերիկացի տերը՝ Դերեք Բլումինֆիլդը, նրա լուսանկարը հրապարակել է Reddit-ում, հայտնում է Daily Mail-ը:
Այսպես, կենդանու մասնակցությամբ լուսանկարը դիտել է ավելի քան 2 մլն օգտատեր:
Կենդանու տիրոջ խոսքով՝ չնայած իր տխուր տեսքին, շունը բավական ուրախ է:
Անասնաբույժները նման արտաքինը բացատրում են կնճիռների առկայությամբ ու մուգ մորթիով:
Էրլը վերջերս էջ ունեցավ Instagram-ում ու Facebook*-ում , որտեղ արդեն ունի բազմաթիվ հետևորդներ: