Բաժիններ՝

Տիգրան Գևորգյանը Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերում ոսկե մեդալ է նվաճել

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարության մամուլի բաժինը՝ հայ մարզիկ Տիգրան Գևորգյանը հաղթել է լողի 25 մ ազատ ոճում: Մեր մարզիկը Հայաստանի պատվիրակությանը պարգևել է առաջին հաղթական մեդալը`  Լոս Անջելես քաղաքում հուլիսի 22-ից մեկնարկած Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերում:

Հատուկ օլիմպիադայի համաշխարհային խաղերն առաջին անգամ կազմակերպվել են 1968 թվականին։ Գլխավոր նպատակը մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց հնարավորություններն ու ձեռքբերումները ցուցադրելն է։

Հատուկ Օլիմպիադայի աշխարհի ամառային խաղերում մեր մարզիկների վերջին ելույթները կլինեն վաղը:

11703535_10206004392801539_6816495026850398364_o

Կարդացեք նաև

11755825_10153038551043201_4582171922562490235_n

Սիրարփի Աղաբաբյան

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս