Բաժիններ՝

Կաթոլիկ քահանաները հազարավոր երեխաների են բռնաբարել ԱՄՆ-ում. զեկույց

ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգում աշխատած ավելի քան 300 կաթոլիկ քահանաներ վերջին 70 տարվա ընթացքում հազարից ավելի երեխաների են բռնաբարել, նրանց գործողությունները կոծկվել են եկեղեցական վերնախավի կողմից: Ինչպես հայտնել է BBC-ն, այդ մասին ասված է երդվյալների մեծ ժյուրիի զեկույցում, որը հրապարակվել է օգոստոսի 14-ին:

Դա ամենախոշոր հետաքննություններից մեկն է, որոնք կատարվել են ԱՄՆ-ի տարածքում: Դրա միջոցով հաջողվել է բացահայտել մանկապիղծների ավելի քան հազար զոհերի: Փաստաթղթում նշված է, որ նշված թիվը կարող է մի քանի անգամ ավելի մեծ լինել, քան քննիչներին հաջողվել է պարզել:

Հետաքննությունը շարունակվել է մեկուկես տարի, այն վերաբերում է նահանգի վեց ամենախոշոր թեմերին: Մեծ ժյուրին ստուգել է այսպես կոչված գաղտնի արխիվները՝ 2 միլիոն ներքին զեկուցագրեր եւ հաշվետվություններ վանականների ապօրինի գործողությունների վերաբերյալ, որոնք եկեղեցական հոգեւոր պետերը թաքցրել են լայն հասարակայնությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս