Facebook-ն անվճար կցուցադրի Լա լիգայի խաղերը մի շարք երկրներում
Facebook-ը համաձայնություն է ձեռք բերել իսպանական Լա լիգայի հետ, ինչի արդյունքում իրավունք կունենա ցուցադրել Լա լիգայի հանդիպումները:
Սոցիալական ցանցով հանդիպումները կարող են դիտել Հնդկաստանի, Աֆղանստանի, Բանգլադեշի, Բութանի, Նեպալի, Մալդիվների, Շրի Լանկայի և Պակիստանի ֆուտբոլասերները: Պայմանագիրը նախատեսված է երեք տարով:
Հեռարձակումը կլինի անվճար: Գործարքի ֆինանսական մանրամասներն անհայտ են:
Նշենք, որ վերջին տարիներին մի շարք հեռուստաընկերություններ հրաժարվում են իսպանական Լա լիգայի ցուցադրումից՝ նշելով, որ իսպանական կողմն առաջարկում է միակողմանի և ոչ շահավետ պայմաններ:
Սիրարփի Աղաբաբյան