Բաժիններ՝

«Եթե սայթաքելով այդպիսի մարմնական վնասվածք են ստանում, յուրաքանչյուր երրորդ մարդ նման վնասվածքներով էր ման գալու». Օսիպյան

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը չի կարծում, որ իրականությանը համապատասխանում է «Օլիմպավան»-ում տեղի ունեցած միջադեպի տուժողի կնոջ հայտարարությունն այն մասին, որ իր ամուսինը սայթաքելու ու ընկնելու հետևանքով է վնասվածքներ ստացել:

«Եթե կարելի է սայթաքել ու այդպիսի մարմնական վնասվածք ստանալ, այդ դեպքում հանրապետությունում յուրաքանչյուր երրորդ մարդ նման վնասվածքներով էր ման գալու: Չեմ կարծում, որ դա իրականությանը համապատասխանում է»,- ասաց ոստիկանության պետը:

«Այսինքն` ոստիկանությունը պնդո՞ւմ է ծեծի հատկանիշները»,- հարցին Օսիպյանը պատասխանեց. «Առաջին օրը մենք դա ամրագրել ենք տուժողի հաղորդման հիման վրա: Հենց տուժողն է հայտարարել այդ մասին»:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ «Օլիմպավան» մարզասրահում 50-ամյա քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությանը պատգամավորի հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կարդացեք նաև

Ինչպես տեղեկացրել ենք, 2018 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «աջակողմյան եզրային պնևմոթորաքս /կրծքավանդակի խոռոչում օդի առկայություն/, 9-րդ կողոսկրի կոտրվածք աջից, ենթամաշկային էմֆիզեմա հետին մակերեսի կրծքավանդակի աջ կեսով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի մի բնակիչ՝ ծնված 1968թ: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 50-ամյա տղամարդուն մարմնական վնասվածքները պատճառվել են Դավթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր։

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։

50-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Վերջինիս նկատմամբ կատարված բռնությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է Էդուարդ Բաբայանը, ով վարույթն իրականացնող մարմնին ներկայացել է որպես Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնական։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Օրենքով սահմանված կարգով խուզարկություն կատարվել կասկածյալի բնակարանում, որի արդյունքում հայտնաբերվել է երկու ինքնաձիգ ստուգվում է հայտնաբերված զենքերը պահելու թույլտվություն ունենալու հանգամանքը։

«Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությանը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ, ուստի՝ ՀՀ Քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում որոշում է կայացվել՝ քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ՀՔԾ ուղարկելու մասին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը չի կարծում, որ իրականությանը համապատասխանում է «Օլիմպավան»-ում տեղի ունեցած միջադեպի տուժողի կնոջ հայտարարությունն այն մասին, որ իր ամուսինը սայթաքելու ու ընկնելու հետևանքով է վնասվածքներ ստացել:

«Եթե կարելի է սայթաքել ու այդպիսի մարմնական վնասվածք ստանալ, այդ դեպքում հանրապետությունում յուրաքանչյուր երրորդ մարդ նման վնասվածքներով էր ման գալու: Չեմ կարծում, որ դա իրականությանը համապատասխանում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ոստիկանության պետը:

«Այսինքն` ոստիկանությունը պնդո՞ւմ է ծեծի հատկանիշները»,- հարցին Օսիպյանը պատասխանեց. «Առաջին օրը մենք դա ամրագրել ենք տուժողի հաղորդման հիման վրա: Հենց տուժողն է հայտարարել այդ մասին»:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ «Օլիմպավան» մարզասրահում 50-ամյա քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությանը պատգամավորի հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ինչպես տեղեկացրել ենք, 2018 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «աջակողմյան եզրային պնևմոթորաքս /կրծքավանդակի խոռոչում օդի առկայություն/, 9-րդ կողոսկրի կոտրվածք աջից, ենթամաշկային էմֆիզեմա հետին մակերեսի կրծքավանդակի աջ կեսով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի մի բնակիչ՝ ծնված 1968թ: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 50-ամյա տղամարդուն մարմնական վնասվածքները պատճառվել են Դավթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր։

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։

50-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Վերջինիս նկատմամբ կատարված բռնությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է Էդուարդ Բաբայանը, ով վարույթն իրականացնող մարմնին ներկայացել է որպես Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնական։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Օրենքով սահմանված կարգով խուզարկություն կատարվել կասկածյալի բնակարանում, որի արդյունքում հայտնաբերվել է երկու ինքնաձիգ ստուգվում է հայտնաբերված զենքերը պահելու թույլտվություն ունենալու հանգամանքը։

«Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությանը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ, ուստի՝ ՀՀ Քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում որոշում է կայացվել՝ քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ՀՔԾ ուղարկելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս