Բաժիններ՝

Քիշնևի քաղաքագլուխ է ընտրվել եվրոպամետ ընդդիմության թեկնածուն

«Արժանապատվություն եւ ճշմարտություն պլատֆորմ » եվրոպամետ կուսակցության առաջնորդ Անդրեյ Նեստասեն հաղթել է Քիշնեւի քաղաքապետի վաղաժամկետ ընտրությունների երկրորդ փուլում: Նախնական տվյալների համաձայն, որոնք քվեաթերթիկների 98 տոկոսի մշակումից հետո հունիսի 3-ին հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, նա հավաքել է քվեների 52,16 տոկոսը։

Նեստասեի մրցակիցը՝ Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցության թեկնածու Իվան Չեբանը հավաքել է ձայների 47,94 տոկոսը: Չեբանն արդեն ընդունել է պարտությունը: «Սա է Քիշնեւի բնակիչների ընտրությունը: Ես շնորհավորում եմ Նեստասեին հաղթանակի առթիվ եւ նրան մաղթում եմ կատարել բոլոր տված խոստումները»,- ասել է նա:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընդամենը հունիսի 3-ին կայացած քվեարկությանը մասնակցել է 248 հազար 671 մարդ՝ քվեարկության համար ցուցակներում ներառված ընտրողների ընդհանուր թվի (631 հազար) 39,12 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս