Բաժիններ՝

BMW-ի առաջին անվարորդ ավտոմոբիլը քրոսովեր կլինի

BMW ընկերությունը մասնակիորեն հայտնել է iNEXT անվարորդ էլեկտրական ավտոմոբիլի մասին տեղեկատվությունը, որի արտադրության մեկնարկը պլանավորված է 2021 թվականին: Մակնիշի բարձրաստիճան կառավարիչներից մեկի խոսքով՝ դա քրոսովեր կլինի:

Մոդելային շարքում այն կգտնվի iX3 մոդելից մեկ աստիճան բարձր: Այդ մասին հայտնել է Automotive News-ը:

Նախնական տեղեկատվությամբ՝ BMW iNEXT-ում կմիավորվեն երեք հանգուցային տեխնոլոգիաներ, որոնց վրա այժմ ակտիվ աշխատանք է տարվում. ավտոմոբիլը մշտապես միացված կլինի Ցանցին, կստանա ինքնավար կառավարման առաջավոր համակարգ եւ նոր էլեկտրական ուժային կայանք: iNEXT-ը կդառնա երկրորդ մոդելը հինգերորդ սերնդի էլեկտրաֆիկացված փոխադրամիջոցների շարքում:

Առաջինը կլինի X3 քրոսովերի էլեկտրական վերափոխակը: Ընդամենը մինչեւ 2025 թվականը զարգացման ռազմավարական պլանի շրջանակներում Գերմանիայի արտադրողը կթողարկի 25 նոր մոդել. այդ թվում, տասներկու էլեկտրամոբիլ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս