Ազատվում ենք հազից
Հազը հիմնական առաջանում է մրսածության և վարակների դեպքում, որոնց հիմնական պատճառներն են ջերմաստիճանի փոփոխությունները, իմունային համակարգի թուլացումը, վարակները: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում լավագույնս կարող են օգնել բնական թեյերը:
Ուրցով թեյ: Ուրցն օգտակար է ձայնալարերի և թոքերի առողջությանը: Ուրցով թեյը նաև հակաբորբոքային, հակաբակտերիալ միջոց է և արդյունավետորեն կարող է օգտագործվել, եթե հազի առաջացման պատճառները բակտերիաներն են:
Մեղրով և դարչինով թեյ: Կիտրոնը հայտնի է՝ որպես բնական հակաբիոտիկ: Խորհուրդ է տրվում կիտրոնը համադրել դարչինի և մեղրի հետ: Մեղրն օգնում է պայքարել բակտերիաների դեմ, իսկ դարչինը ուժեղացնում է մյուս բաղադրիչների ազդեցությունը:
Անանուխով թեյ: Անանուխով թեյը ևս խորհուրդ է տրվում հազի դեպքում, հատկապես, երբ դրա հետևանքով շնչառության հետ կապված բարդություններ են զարգացել: Այս թեյն օգնում է պայքարել նաև բորբոքման և վարակների դեմ:
Ռոյբուսով և կիտրոնով թեյ: Ալերգիայի ամենատարծված նշաններից են փռշտոցը և բշտիկները: Այդ դեպքում օգնության կհասնի ռոյբուսով և կիտրոնով թեյը, որը կօգնի թեթևացնել ալերգիայի նշանները: Բացի այդ՝ այս թեյը հարուստ է հանքանյութերով, որոնք ամրացնում են իմունային համակարգը:
Իմբիրով և մեղրով թեյ: Իմբիրը հակաբորբոքային հատկություններ ունի, իսկ մեղրի հետ համադրելու դեպքում դրա արդյունավետությունը բարձրանում է:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը