 
                        Ողբերգական վթար Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին. երիտասարդը տեղում մահացել է
 
                                    Ապրիլի 30-ին՝ ժամը 02:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է գազի արտահոսք: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և հայտնվել դաշտում: Բախման հետևանքով առաջացել է գազի արտահոսք:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը՝ Ա. Ա.-ը (1988 թ.) տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        