Ճակատագրի հեգնանքով մեր պատմության մեծագույն ողբերգությունը դարձել է մեր միասնության խորհրդանիշը

Սիրելի հայրենակիցներ,

Դիմում եմ ձեզ որպես համաշխարհային հպարտ ազգի ներկայացուցիչ և Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, հպարտ մեր ժողովրդի բարձր գիտակցությամբ և պատմությամբ կոփված` իմաստությամբ: Ուզում եմ բոլորս` լինի պաշտոնյա, պատգամավոր, յուրաքանչյուր քաղաքացի, մտածենք-պատկերացնենք, եթե Գարեգին Նժդեհը հիմա լիներ, լիներ Հայաստանում, լիներ Հայաստանի քաղաքացի, ի՞նչ կզգար այս օրերին: Կարծում եմ, նախ կցնցվեր` տեսնելով հայերին միմյանց հանդեպ ջերմությամբ լի, բայց և սառը դատողությամբ և առանց ավելորդ վախերի: Մեր քայլով մենք կամ գտնելու ենք կամ կորցնելու: Չկա ընտրության չեզոք տարբերակը:

Ճակատագրի հեգնանքով մեր պատմության մեծագույն ողբերգությունը դարձել է մեր միասնության խորհրդանիշը, մեր ազգային ինքնության հենարաններից մեկը: Մեր հպարտությունն ու գիտակցությունը մեր վշտի դարաշրջանը սահմանափակեցին 103 տարով: Թող ապրիլի 24-ը այսուհետ մեզ համար շարունակի լինել վերածնվելու խորհրդանիշ:

Մեր համաշխարհային հանդիսացող ազգի շահն է մեր երկրի և այն հերկայացնող պետության ուժեղ լինելը: Սա է համաշխարհային հայության հետագա գոյության և զարգացման նախապայմանը: Առջևում մայիսն է` մեզ որերորդ անգամ փրկած հաղթանակների ամիսը: Հպարտ սկսենք այն:

Հարգանքով և սիրով` Վահագն Վարդանյան

Հան (չինական) ակադեմիայի փոխտնօրեն
ք. Հոնկոնգ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30