Բաժիններ՝

Մոսկվայի դրամատիկական թատրոնն սպասում է Ջիգարխանյանի վերադարձին

ոսկվայի դրամատիկական թատրոնի ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, որի հոսպիտալացման մասին հայտնի է դարձել ապրիլի 26-ին, կարող է հիվանդանոցում մնալ մեկ շաբաթ: Աս կարծիքը ՏԱՍՍ-ի հետ զրուցելիս հայտնել է թատերախմբի ղեկավար Վյաչեսլավ Դյաչենկոն: «Մենք նրան սպասում ենք թատրոնում:

Կարծում ենք, որ նա հիվանդանոցում կմնա մեկ շաբաթ, բայց մենք գիտենք, որ Արմեն Բորիսովիչը երեք օրից ավելի հիվանդանոցում չի մնում եւ գալիս է թատրոն»,-ասել է գործակալության զրուցակիցը: Դյաչենկոն նշել է, որ թատրոնն աշխատում է ավելի վաղ հաստատված գրաֆիկով, Ջիգարխանյանի հոսպիտալացման կապակցությամբ ոչ մի փոփոխություն չի կատարվել: Թատերախմբի ղեկավարը նաեւ պատմել է, որ ապրիլի 26-ին խոսել է դերասանի հետ եւ, իր զգացողությամբ, «ամեն ինչ նորմալ է»:

Ապրիլի 26-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստը տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը եւ միացվել թոքերի արհեստական օդափոխման ապարատին: Հաղորդվել է, որ Ջիգարխանյանին հոսպիտալացրել են ինֆարկտով, նրա վիճակը գնահատվել է՝ միջին աստիճանի ծանրության:

Դերասանի իրավաբան Էլինա Մազուրը հավաստել է հոսպիտալացման փաստը՝ հայտարարելով, որ հոսպիտալացումը ձմռանը մինչեւ վերջ չբուժված թոքերի բորբոքման հետեւանքն է: Սա տարեսկզբից դերասանի արդեն երրորդ հոսպիտալացումն է. առաջին անգամ նա հոստալացվել էր հունվարի 18-ին, ըստ վարկածներից մեկի՝ պատճառը դարձել էին սրտի հետ կապված խնդիրները, ըստ մյուսի՝ գրիպը: Երկրորդ անգամ Ջիգարխանյանին շտապ հիվանդանոց են հասցրել հունվարի 31-ին սրտի նոպայով, որի պատճառը բարդացումներն էին թոքաբորբից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս