Պուտինի խոսնակը մանրամասներ է փոխանցել հայաստանցի պաշտոնյաների՝ Մոսկվայում ունեցած հանդիպումներից
Ռուսաստանը ընդգծում է՝ հայաստանյան ճգնաժամը պետք է կարգավորվի շահագրգիռ կողմերի միջև փոխհամաձայնությամբ: Այսօր Կրեմլի խոսնակը որոշ մանրամասներ է փոխանցել հայաստանցի պաշտոնյաների՝ երեկ Մոսկվայում ունեցած հանդիպումներից ու ասել.
«Եղել են բանակցություններ նախարարությունների գծով, նաև հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև: Հիմնականում շփումները կենտրոնացել են Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակը շուտափույթ կարգավորելու անհրաժեշտության վրա՝ անխոս, Սահմանադրության շրջանակներում և այնպես, որպեսզի գտնվի փոխզիջում շահագրգիռ կողմերի միջև»:
Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը այժմ սպասում է և հետևում է մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին: