Բաժիններ՝

Զլատան Իբրահիմովիչը չի մասնակցի Աշխարհի առաջնությանը. Շվեդիայի հավաքական

Շվեդիայի հավաքականի ինստագրամյան էջը հաղորդել է, որ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի մեկնի Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը:

«Վերջնական հաղորդագրություն. Զլատանը չի խաղա Աշխարհի գավաթի խաղարկությունում»,- ասվում է Շվեդիայի հավաքականի ուղերձում:

Ավելի վաղ կապտադեղինների մարզիչ Յաննե Անդերսոնը հայտարարել էր, որ «Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվողը մրցաշարի իր ծրագրերում ընդգրկված չէ. «Զլատանը և մի քանի այլ ֆուտբոլիստներ հայտարարել են, որ չեն ցանկանում ազգային հավաքականի կազմում հանդես գալ Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնությունից հետո, և ես հարգում եմ նրանց որոշումը: Մնացածը, ովքեր ասել են՝ «ոչ», նույնպես ընդգրկված չեն հավաքականի կազմում»:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը՝ Ռուսաստանի 11 քաղաքներում: Շվեդիայի հավաքականը կխաղա Գերմանիայի, Մեքսիկայի և Հարավային Կորեայի հավաքականների հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս