Բաժիններ՝

Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի ղեկավարները խաղաղությունը խորհրդանշող սոճի տնկեցին երկու երկրների սահմանին

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը եւ Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը խաղաղությունն ու բարգավաճումը խորհրդանշող սոճի են տնկել ապառազմականացված գոտու սահմանազատման գծին։

Կորեական երկու պետությունների ղեկավարները ծառի արմատները ծածկել են թերակղզու տարբեր վայրերից բերված հողի խառնուրդով: Նրանք այնուհետեւ սոճին ջրել են երկու երկրների մայրաքաղաքներով հոսող Տեդոնգան եւ Հանգան գետերի ջրով:

Այդ ամենը, հանդիպման կազմակերպիչների մտահղացմամբ, խորհրդանշում է Կորեայի ու նրա ժողովրդի միասնությունը, ինչպես նաեւ արտացոլում է ապագա միավորման՝ Հյուսիսի եւ Հարավի ձգտումը: «Այս հողն իրենց ներկայացնում է մեր ժողովուրդների կամքը: Սա նոր գարուն է Հյուսիսի ու Հարավի միջեւ»,-արարողությանը նշել է Կիմ Չեն Ընը:

Ծառի կողքին տեղադրված հուշատախտակի վրա փորագրված է. «Այստեղ արմատներ են ձգել Խաղաղությունն ու Բարգավաճումը»: Մուն Չժե Ինն իր հերթին ցանկություն է հայտնել, որ «միջկորեական հարաբերություններն աճեն այս սոճու հետ միասին»: Նաեւ հաղորդվում է, որ Մուն Չժե Ինը եւ Կիմ Չեն Ընն զբոսնել են եւ զրուցել առանց երկու երկրների պատվիրակությունների անդամների: Երկու երկրների ղեկավարները շփվել են Փանմունջոմի տարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս